Յուվենտուսը հետևել է Սպերցյանի, Բոլոնիան` Թիկնիզյանի խաղին

Յուվենտուսը հետևել է Սպերցյանի, Բոլոնիան` Թիկնիզյանի խաղին

22/11/2023 - 17:02

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ու «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, հնարավոր է, կարիերան շարունակեն իտալական Ա սերիան ներկայացնող ակումբների կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրում կայացած Խորվաթիա – Հայաստան հանդիպման (1:0) ժամանակ «Յուվենտուսի» ներկայացուցիչները հետևել են Սպերցյանի, իսկ «Բոլոնիայի» ներկայացուցիչները` Թիկնիզյանի խաղին։

Հաղորդվում է, որ «Բոլոնիայի» ներկայացուցիչը եղել է իտալացի անվանի նախկին հարձակվող Մարկո Դի Վայոն։

Նշվում է, որ երկու ակումբներն էլ լրջորեն հետաքրքրված են հայ ֆուտբոլիստների ծառայություններով։

Սպասվում է, որ արդեն 2024 թ. ձմեռային պատուհանի ժամանակ «Յուվենտուսն» ու «Բոլոնիան» կփորձեն իրականացնել նրանց տրանսֆերները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023