Եվրո-2024-ի որակավորման փուլի լավագույն ռմբարկուներն ու ասիստենտները

Եվրո-2024-ի որակավորման փուլի լավագույն ռմբարկուներն ու ասիստենտները

22/11/2023 - 22:05

Նոյեմբերի 21-ին ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլը։

Այժմ ներկայացնում ենք որակավորման փուլի լավագույն ռմբարկուներին և ասիստենտներին։

Լավագույն ռմբարկուներ.

  1. Ռոմելու Լուկակու (Բելգիա) – 14 գոլ
  2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – 10
  3. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 9
  4. Հարի Քեյն (Անգլիա) – 8
  5. Սքոթ Մաքթոմինայ (Շոտլանդիա) – 7
  6. Ռասմուս Հոյլունդ (Դանիա) – 7
  7. Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա) – 6
  8. Էլինգ Հոլանդ (Նորվեգիա) – 6
  9. Զեքի Ամդունի (Շվեյցարիա) – 6
  10. Ալեքսանդր Միտրովիչ (Սերբիա) – 5

Նշենք, որ Ռոմելու Լուկակուն Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում պատմական ռեկորդ է սահմանել` գերազանցելով Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հարձակվող Դևիդ Հիլիի ցուցանիշը, ով Եվրո-2008-ի որակավորման փուլի ընթացքում խփել էր 13 գոլ։

Դևիդ Հիլիի ցուցանիշը Եվրո-2016-ի շրջանակում կրկնել էր Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին` նույնպես խփելով 13 գոլ։

Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանանակում ամենաշատ գոլային փոխանցում կատարել են հետևյալ ֆուտբոլիստները.

  1. Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա) – 7 ասիստ
  2. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 5
  3. Դենզել Դումֆրիս (Նիդեռլանդներ) – 5
  4. Տեմո Պուկի (Ֆինլանդիա) – 5
  5. Դուշան Տադիչ (Սերբիա) – 4
  6. Ժերեմի Դոկու (Բելգիա) – 4
  7. Բերնարդու Սիլվա (Պորտուգալիա) – 4
  8. Յոնաս Վինդ (Դանիա) – 4
  9. Օլիմպիու Մորուցան (Ռումինիա) – 4
  10. Յոուն Դագուր Տորստեյնսոն (Իսլանդիա) – 4

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023