Գոլային հրավառություն Հռոմում. Իտալիան խոշոր հաշվով հաղթեց Հյ. Մակեդոնիային 🎥

Գոլային հրավառություն Հռոմում. Իտալիան խոշոր հաշվով հաղթեց Հյ. Մակեդոնիային 🎥

18/11/2023 - 01:58

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «սկուադրա աձուրիի» խոշոր հաշվով հաղթանակով` 5:2։

Լուչիանո Սպալետիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Կիեզան, մեկական գոլ էլ խփեցին Մատեո Դարմիանը, Ջակոմո Ռասպադորին ու Ստեֆան Էլ-Շարավին։

Հյուսիսմակեդոնացիների կազմից էլ երկու գոլ խփեց փոխարինման դուրս եկած Յանի Աթանասովը` նույնպես դառնալով դուբլի հեղինակ։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Անգլիա 2:0 Մալթա

Խումբը 9-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 19 միավոտ
  2. Իտալիա – 13
  3. Ուկրաինա – 13
  4. Հյ. Մալեդոնիա – 6
  5. Մալթա – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023