Ժոզե Մոուրինիոն կգլխավորի Մադրիդի «Ռեալը», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմենրը բանավոր համաձայնաւթյան են հասել և պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Այժմ «Արքայական ակումբն» սպասում է, որ մարզիչն ու փաստաբանները կնքեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Պորտուգալացի մասնագետը Մադրիդ կմեկնի Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի «Ռեալ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումից հետո, որը կկայանա […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։ «Արքայական ակումբի» հաղթական գոլը 15-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ «Լոս բլանկոսը» 83 միավորով երկրորդն է, «Սևիլիան»` 43 միավորով 13-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Բետիսին»։ «Բլաուգրանայից» փայլել է Ռաֆինիան` գրանցելով դուբլ։ Բրազիլացի վինգերը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին գոլերն է խփել։ Նա նախորդ անգամ աչքի էր ընկել մարտի 18-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) երկու անգամ գրավելով «Նյուքասլի» դարպասը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից աչքի […]
Ավելին
Ասիայի Չեմպիոնների լիգայի 2 մրցաշարի եզրափակիչի եզրափակիչում «Ալ Նասրը» 0:1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Գամբա Օսակայից»։ Յենս Վիսինգի գլխավորած թիմի հաղթական գոլը 30-րդ րոպեին խփել է Դենիզ Հյումեթը։ Ճապոնական ակումբը պատմության մեջ առաջին անգամ է նվաճել մրցաշարի տիտղոսը։ Սաուդյան «Ալ Նասրից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Ֆելիքսը, Սադիո […]
Ավելին
Ռոբերտ Լևանդովսկին կհեռանա «Բարսելոնայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը չեն երկարաձգի հուլիսի 1-ին սպառվող պայմանագիրը։ Լեհ հարձակվողը կատալոնական գրանդը լքի ազատ գործակալի կարգավիճակում։ 37-ամյա ֆուտբոլիստը «Բլաուգրանայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 191 խաղում խփել է 119 գոլ, կատարել 24 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post […]
Ավելին
Չաբի Ալոնսոն, մեծ հավանականությամբ, կնշանակվի «Չելսիի» գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բասկ մասնագետը «ազնվականներին» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Լոնդոնյան գրանդի այլընտրանքային տարբերակները եղել են Ֆրանչեսկո Ֆարիոլին («Պորտու») և Մարկո Սիլվան («Ֆուլհեմ»), որոնք, սակայն, մերժել են։ Ալոնսոյի հետ համաձայնության չհասնելու դեպքում «Չելսին» կփորձի թիմ հրավիրել մեկ այլ բասկ մասնագետի` […]
Ավելին
ՊՍԺ-ն Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու տարբերակներ է դիտարկում, գրում է As-ը։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի համար արգենտինացի հարձակվողի տրանսֆերի գնումը կլինի ամռան գլխավոր նպատակը։ Գործարքը, մեծ հավանականությամբ, 100 միլիոն եվրոյից ավելի կարժենա, բայց ֆրանսիական ակումբը ցանկանում է սակարկել` գործարքում ներառելով Լի Կան Ինին և Գոնսալու Ռամուշին, որոնց խաղին «Ատլետիկոյի» ղեկավարները […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում Մարիդի «Ռեալը» «Բեռնաբեու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթել է «Ռեալ Օվիդեոյին»։ «Արքայական ակումբից» գոլերը խփել են Գոնսալո Գարսիան ու Ջուդ Բելինգհեմը։ Բելինգհեմն աչքի է ընկել տևական դադարից հետո։ Նա նախորդ անգամ գոլ էր խփել հունվարի 21-ին` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում գրավելով «Մոնակոյի» դարպասը։ Մադրիդյան գրանդը միավորների քանակը հասցրել է […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում գերգոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթեց «Ցինցինտաիին»։ Հյուրերից փայլեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը գրանցեց երկու գոլ ու մեկ ասիստ։ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի վերջին գնդակը նույնպես խփել էր լեգենդար ֆուտբոլիստը, սակայն ՄԼՍ-ն այն փոխել է` որպես ինքնագոլ գրանցելով «Ցինցինատիի» դարպասապահ Ռոման Չելենտանոյի անվան դիմաց։ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Ալավեսին»։ Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց Իբրահիմ Դիաբատը։ «Բլաուգրանան» 91 միավորով առաջին տեղում է։ Կատալոնական գրանդը նախորդ տուրում է ապահովել չեմպիոնությունը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը պարտության պատճառով զրկվեց մրցաշրջանը 100 միավորով ավարտելու հնարավորությունից։ «Ալավեսը» 40 միավորով բարձրացավ 15-րդ տեղ` լքելով վտանգավոր գոտին։ Հ․Գ․ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026