Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպման 6-րդ րոպեին «ռեկորդ մայսթերի» պատասխան գոլն անկյունայինի խաղարկումից հետո խփեց Ալեքսանդր Պավլովիչը` հաշիվը դարձնելով 1:1։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» Մադրիդում հաղթել է 2:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Բավարիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկում մյունխենյան գրանդի դարպասապահ Մանուել Նոյերը կոպիտ խախտում թույլ տվեց, ինչից հետո «արքայական» ակումբի վինգեր Արդա Գյուլերը մեկ հպումով կատարած հարվածով 35-րդ վայրկյանին բացեց հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բավարիան» Մադրիդում հաղթել է 2:1 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մուրի-Լուիզե Էտան, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 34-ամյա մասնագետը 2025թ. գլխավորում էր մայրաքաղաքային ակումբի կանանց Մ19 թիմը։ Նա մինչև այս աշխատել է միայն կանանց ֆուտբոլում։ Էտան եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Իսպանական գրանդն այն բազմաթիվ ակումբներից մեկն է, որն ամռանը կփորձի ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին։ Գերմանացի ֆուտբոլիստն օրեր առաջ է մինչև 2031թ. հուլիսի 1-ը պայմանագիր ստորագրել «Բորուսիայի» հետ։ Այժմ նա դորտմունդյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, սակայն աշխատավարձի չափը չի […]
Ավելին
Նորվեգիայի Էլիտսերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Բուդյո Գլիմտը» մրցակցի դաշտում 0:5 հաշվով անսպասելի ջախջախիչ պարտություն կրեց գործող չեմպիոն «Վիկինգից»։ Բյարտե Լունդե Արսհայմի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Սիմեն Կվիա Էգեսկոգը, մեկական գոլ խփեցին Պետեր Քրիստիանսենը, Քրիստոֆեր Ասկիլդսենը և Զլատկո Տրիպիչը։ «Վիկինգը» 9 միավորով երկրորդ տեղ է բարձրացել։ «Բուդյո Գլիմտը» երկու խաղում 3 միավոր է վաստակել ու […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների լավագույն քսանյակը։ Նախորդ թարմացման համեմատ` ցանկում առաջին անգամ հայտնվել են Խուլիան Ալվարեսը, Խվիչա Կվարացխելիան, մրցանակի գործող դափնեկիր Ուսման Դեմբելեն, Կրիշտիանու Ռոնալդուն և Լաուտարո Մարտինեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Սանկտ Պաուլիին»։ «Ռեկորդ մայսթերից» մեկական գոլ խփեցին Ջամալ Մուսիալան, Լեոն Գորեցկան, Մայքլ Օլիսեն, Նիկոլաս Ջեքսոնն ու Ռաֆայել Գերեյրուն։ Մյունխենյան գրանդը 76 միավորով առաջին տեղում է, «Սանկտ Պաուլին»` 25 միավորով 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բուդյո Գլիմտի» դարպասապահ Նիկիտիա Հայկինը սոցցանցերում հրապարակում է արել` հայտնելով, որ Նորվեգիայի քաղաքացիություն է ստացել։ «2019թ. երբ եկա Նորվեգիա, չգիտեի, թե ինչ է ինձ սպասվում։ Այդ ժամանակից ի վեր թիմի և մեզ շրջապատող մարդկանց հետ այստեղ շատ բան եմ վերապրել` տիտղոսների համար պայքարելուց մինչև Եվրոպայում կախարդական երեկոներ անցկացնելը, իսկ վերջերս Չեմպիոնների լիգայում հասանք 1/8 եզրափակիչ։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա»)։ Պաշտպաններ – Մաքսիմիլիանո Արաուխո («Սպորտինգ»), Մարկինիոս (ՊՍԺ), Ռոբին Լե Նորման («Ատլետիկո Մադրիդ»), Յոսիպ Ստանիշիչ («Բավարիա»)։ Կիսապաշտպաններ – Ժոաու Նևեշ (ՊՍԺ), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Կայ Հավերց («Արսենալ»)։ Հարձակվողներ – Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ), Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»), Լամին Յամալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026