Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն մարզիչներին։ Կազմակերպությունը լավագույն մարզչին որոշել է հիմք ընդունելով վերջին 20 տարիների ընթացքում մասնագետների ցուցադրած արդյունքները։ Ընտրությունը կատարվել է թոփ-20 մարզիչների շրջանակում։ Յուրաքանչյուր տարի մրցաշարերում 1-ին հորիզոնական զբաղեցնելու դիմաց մարզչին տրվում է 20 միավոր, երկրորդ հորիզոնականի դեպքում՝ 19 միավոր, և այդպես շարունակ։ Ըստ […]
Ավելին
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ Փետրվարի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած՝ «Բարսելոնան» 1/8 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ-ին։ Փարիզյան ակումբի ներկայացուցիչներն արդեն մեկնել են Կատալոնիայի մայրաքաղաք։ «Բարսելոնայի» երկրպագուները հատուկ գնացել էին «Էլ Պրատ» օդանավակայան և ապահովել փարիզյան ակումբի ներկայացուցիչների «ջերմ» ընդունելությունը։ «Կապտանռնագույնների» երկրպագուները հատկապես «հյուրընկալ» են գտնվել ՊՍԺ-ի նախագահ Նասեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Վիլի Սանյոլը դարձել է Վրաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Կոմղերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականի վերջին գլխավոր մարզիչը Վլադիմիր Վայսն էր, ով զբաղեցրած պաշտոնից հեռացավ 2020 թվականի նոյեմբերին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո։ 43-ամյա մասնագետը նախկինում 2013-2014թթ․ մարզել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է L’Equipe պարբերականը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին գնելու կամ նրա հետ պայմանագիր կնքելու դեպքում ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել Կիլիան Մբապեին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբ տեղափոխության դեպքում Մեսսին կստանա առավել քան 40 մլն եվրո աշխատավարձ։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում ՊԱԺ-ի ղեկավարությունը ստիպված կլնի հրաժարվել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկի ծառայություններից, որպեսզի կարողանա բավարարել արգենտինացու ֆինանսական […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։ Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» դիտարկում է կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի հավանական վաճառքի տարբերակներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Սերուցքայինները» պատրաստ են վաճառել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները, եթե նրա համար առաջարկեն 50 մլն եվրոյից ոչ պակաս գումար։ Հայտնի է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով առավելապես հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Չելսին», իսկ ավելի վաղ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվածություն են ցուցաբերել […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի «Կանի» դեմ խաղում (1:0) L’Equipe պարբերականը, հղում անելով բրազիլացու շրջապատին, հայտնում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչը նրա թույլ չի տա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը հաստատել է նաև փարիզյան ակումբը։ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է Լիգա 2-ը ներկայացնող «Կանին» և պայքարը կշարունակի մրցաշարի 1/16 եզրափչում։ Խաղից հետո «Կանի» գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրան նշել է․ «Չեմ պատրաստվում լաց լինել․ դա կթողնեմ Նեյմարին»,- 58-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն։ Բանն այն է, որ այդ խաղում ՊՍԺ-ի […]
Ավելին
Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության է հասել Լիգա 2-ը ներկայացնող «Կանի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Մոյզե Կենը։ Այդ հանդիպումն աչքի է ոչ թե ՊՍԺ-ի շարքային հաղթանակով, այլ Նեյմարի ստացած հերթական վնասվածքով։ Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը։ Նեյմարը […]
Ավելին
«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստը որ ակումբի կազմում իր մրցելույթները կշարունակի։ Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիան» պատրաստ է վճարել ֆրանսիացի պաշտպանի հրաժարագինը, քանի որ Ուպամեկանոն համարվում է մյունխենյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը։ 22-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Չելսին» և «Լիվերպուլը», […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025