Եվրո-2020․ Խորվաթիայի հավաքականի ընդլայնված կազմը

Եվրո-2020․ Խորվաթիայի հավաքականի ընդլայնված կազմը

19/05/2021 - 11:34

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու Եվրո-2020-ի ընդլայնված կազմում։

«Շախմատայինների» գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ – Լովրե Կալինիչ («Հայդուկ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո Զագրեբ»), Սիմոն Սլուգա («Լութոն Թաուն», Անգլիա)

Պաշտպաններ – Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ», Թուրքիա), Դեյան Լովրեն («Զենիթ», Ռուսաստան), Շիմե Վրսալկո («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Բորնա Բարիշիչ («Ռեյնջերս», Շոտլանդիա), Դուե Չալետա-Ցար («Մարսել», Ֆրանսիա), Յոսիպ Յուրանովիչ («Լեգիա», Լեհաստան), Դոմագոյ Բրադարիչ («Լիլ», Ֆրանսիա), Միլե Շկորիչ («Օսիեկ»), Յոշկո Գվարդիոլ («Դինամո Զագրեբ»)

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Կովաչիչ («Չելսի», Անգլիա), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր», Իտալիա), Միլան Բադել («Ջենոա», Իտալիա), Մարիո Պաշալիչ («Ատալանտա», Իտալիա), Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Լուկա Իվանուշեց («Դինամո Զագրեբ»)

Հարձակվողներ – Իվան Պերիշիչ («Ինտեր», Իտալիա), Անդրեյ Կրամարիչ («Հոֆֆենհայմ», Գերմանիա), Անտե Ռեբիչ («Միլան», Իտալիա), Անտե Բուդիմիր («Օսասունա», Իսպանիա), Յոսիպ Բրեկալո («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Բրունո Պետկովիչ, Միսլավ Օրշիչ (, երկուսն էլ՝ «Դինամո Զագրեբ»)

Որպես պահեստային՝ հրավիրվել են նաև Ֆիլիպ Ուրեմովիչ («Ռուբին», Ռուսաստան), Նիկոլա Մորո («Դինամո Մոսկվա», Ռուսաստան), Մարկո Լիվայա («Հայդուկ»), Տոմա Բաշիչ («Բորդո», Ֆրանսիա), Մարին Պոնգրաչիչ («Վոլսֆբուրգ», Գերմանիա), Քրիստիան Լովրիչ («Գորիցա»), Լովրո Մաեր («Դինամո Զագրեբ»), Իվիցա Իվուշիչ («Օսիեկ»)։

Հատկանշական է, որ այս կազմը նախապատրաստվելու է նաև հունիսի 1-ին Օսիեկում նախատեսված Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի շրջանակում Խորվաթիայի հավաքականն ընդգրկված է մրցաշարի D խմբում և կմրցի, Անգլիայի, Չեխիայի ու Շոտլանդիայի ընտրանիների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023