Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Աղբյուրի փոխանցմամբ` 48-ամյա մասնագետը համարվում է «Բարսելոնան» գլխավորելու թեկնածուներից մեկը։ Օսկար Գարսիայի թեկնածությունը քննարկվել է կատալոնական ակումբի ղեկավարության կողմից, և Ժոան Լապորտան պատրաստ է նրան պայմանագիր առաջակել, եթե «բլաուգրանասի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պաշտոնանկ արվի […]
Ավելին
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից, քանի որ գրեթե զրկված է խաղային պրակտիկայից։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իտալացի դարպասապահը, հնարավոր է, վերադառնա Ա սերիա։ Աղբյուրի փոխանցամբ, այդ ամենը հաշվի առնելով, «Յուվենտուսը» կրկին հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով։ Թուրինյան ակումբն էլ, իր հերթին, վերջին շրջանում դժգոհ է ակումբի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շյեսնիի խաղից։ […]
Ավելին
«Ատալանտայի» կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը սեպտեմբերի 23-ին Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ակումբի ֆան-շոփից, որտեղ նա նշում է, որ առաջին երեք այցելուների համար նա կստորագրի և կնվիրի ակումբի մարզաշապիկը։ Հոլանդացի ֆուտբոլիստը մի քանի ժամ անցկացրել է «Ատալանտայի» ֆան-շոփում, սակայն այդպես էլ ոչ ոք չի եկել։ Սպասողական վիճակից 30-ամյա կիսապաշտպանը ստիպված զբաղվել է տարբեր բաներով, […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերը, ինչպես միշտ, թեժ անցան, այդ պատճառով էլ որոշեցինք ներկայացնել նաև կայացած լավագույն տրանսֆերների երկրորդ մասը։ «FootGoal»-ի` Ամռան ամենահզոր տրանսֆերներ. Մաս N1»-ը կարող եք դիտել այստեղ։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվել է Քաթարի Աստղերի լիգան ներկայացնող «Ալ Ռայան» ակումբ։ Սկզբում հայտարարվել էր, որ կոլումբացի կիսապաշտպանը նոր ակումբ է տեղափոխվել վարձավճարով, սակայն հետագայում պարզ դարձավ, որ «Ալ Ռայանը» 8 մլն եվրոյի դիմաց գնել է Խամեսի ամբողջական տրանսֆերը` նրա պայմանագիր կնքելով մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Ըստ AS-ի ունեցած […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Calcio Mercato, մի շարք ակումբներ հետաքրքրված են չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Բետիսի», «Սևիլիայի» և «Մարսելի» մասին է։ Հիշեցնենք, որ Սանչեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2019 թ. օգոստոսից և մինչ այժմ միլանյան ակումբի կազմում անցկացրել է 72 հանդիպում` դառնալով 11 գոլի […]
Ավելին
«Արսենալի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս Բելգիայի հավաքականում ընդգրկված է Ռոբերտո Մարտինեսի մարզչական շտաբում, կատալոնական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուրից մեկն է լինելու, եթե Ռոնալդ Կումանը հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանասը» 2017 թ. արդեն մեկ անգամ դիտարկել է ֆրանսիացի մասնագետի տարբերակը, երբ Լուիս Էնրիկեն հեռացել էր ակումբից, սակայն, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախել է «Մալյորկային»։ «Արքայական» ակումբի կազմից այդ խաղում երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում դարձել է արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 21-րդ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 7-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մեցի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին. Աշրաֆ Հակիմին առաջ մղեց փարիզյան ակումբին։ Խփած գոլից հետո էլ Մաուրիսիո Պոչետինոյի սաները շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացքը և ունեին տարածքային առավելություն, սակայն չկարողացան մեծացնել հաշվի տարբերությունը։ Դեռ ավելին` 39-րդ րոպեին «Մեցի» ֆուտբոլիստներն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրին հաշիվը. […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հնարավոր է, շուտով կրկին աշախատանքի անցնի։ Ինչպես տեղեկացնում է  El Chiringuito TV-ն, ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել Զիդանին, եթե ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարական տա կամ էլ հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ` Զիդանը, սակայն, ներկա պահին «Փարիզի» հանար պահեստային տարբերակ է։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանի վերջին աշխատավայրը […]
Ավելին
1 136 137 138 139 140 255

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023