Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ «Ինտերի» առավելությամբ, սակայն «հանքափորներն» էլ փորձում էին հետ չմնալ՝ հակագրոհելով։ Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Դոդոյի և Լաուտարո Մարտինեսի հարվածները, սակայն երկու ակումբների դարպասապահներն էլ հիանալի գործեցին այդ դրվագում։ Երկրորդ խաղակեսի սկզբում «ներաձուրիները» մեծացրին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Այս խաղով վճռվում էր, թե D խմբից որ ակումբն է լինելու երկրորդ հաջողակը, որը կնվաճի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Խաղի հենց մեկնարկից հոլանդական ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով միանգամից վճռել խաղի ելքը, սակայն խաղակեսի միակ լուրջ վտանգավոր պահը ստեղեցին հյուրերը, երբ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ։ Հանդիպումը դեռևս պեք է կայանար երեկ՝ դեկտեմբերի 8-ին, սակայն 15-րդ րոպեից այն դադարեցվեց ռասիստական սկանդալի պատճառով։ Թուրքական ակումբի ֆուտբոլիստ Դեմբա Բան պնդում էր, որ հանդիպման 4-րդ պաշտոնյա Սեբաստիան Կոլչեսկուն ակումբի մարզիչ Պիեր Վեբոյին անվանել է «negro»։ Սենեգալցի ֆուտբոլիստը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Պարի Սեն-Ժերմեն» – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Այդ խաղը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, սակայն ռասիստական սկանդալի պատճառով 15-րդ րոպեին դադարեցվեց։ Հանդիպման ընթացքում 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին հուշեց, որ պետք է հեռացնի թուրքական ակումբի մարզիչներից մեկին։ Հացեգանն էլ հարցրել է, թե ում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը մոտենում է ավարտին։ Դեկտեմբերի 9-ին կկայանա 6-րդ տուրի խաղային երկրորդ օրը։ «Ռեալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ «Արքայական» ակումբը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել և բացառված չէ, որ միավորների կորստի դեպքում Զինեդին Զիդանի թիմը դուրս կմնա հետագա պայքարից, եթե «Շախտյորը» հյուրընկալվելիս հաղթի «Ինտերին»։ Հադիպման […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կընդունի «Ատալանտային»։ Կողմերը պայքարում են D խմբից 1/8 եզրափակչի երկրորդ հաջողակին պարզելու համար։ Հաղթանակի դեպքում հոլանդական ակումբը կշրջանցի «Ատալանտային» և 10 միավորով կնվաճի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, իսկ Բերգամոն ներկայացնող ակումբին բավարար է նաև ոչ-ոքին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջոն Բարնսն անդրադարձել է դեկտեմբերի 8-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած ՊՍԺ – «Բաշակշեհիր» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպին։ Այդ հանդիպումը ռասիստական սկանդալի պատճառով դադարեցվեց 21-րդ րոպեին։ Բարնսը Twitter-ի իր օգտահաշվում հրապարակել է «Իստամբուլ Բաշակշեհիրի» մարզչական շտաբի լուսանկարը՝ նշելով, որ նրանցից միայն մեկն է սևամորթ․ «Ահա «Իստամբուլի» մարզչական շտաբը․․․ Նրանցից մեկին պետք էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպումը ռասիստական սկանդալի պատճառով դադարեցվել է 21-րդ րոպեին։ Հանդիպման 4-րդ մրցավար Սեբաստիան Կոլչեսկուն թուրքական ակումբի գլխավոր մարզչի օգնական Պիեր Վեբոյի մասին խոսելիս գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանին ասել է «այդ սև տղան» (խմբ․՝ «negro» բառով է բնութագրել), ինչից հետո «Բաշակշեհիրի» հարձակվող Դեմբա Բան հարձակվել […]
Ավելին
Դեկտեմբերի 8-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում պետք է կայանար Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ՊՍԺ – «Իստամբուլ Բաշակշեհիր» հանդիպումը, սակայն, 14-րդ րոպեից ընթատվեց, իսկ 21-րդ րոպեին ընդհանրապես դադարեցվեց։ Բանն այն է, որ հանդիպման 4-րդ պաշտոնյա Սեբաստիան Կոլչեսկին թուրքական ակումբի գլխավոր մարզիչի օգնական Պիեր Վեբոյի մասին խոսելիս անվանել է նրան «negro», […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0։3 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Թուրինյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ երկու անգամ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Ռոնալդուն բոլոր մրցաշարերի շրջանակում «Բարսելոնայի» մարզադաշտում անցկացրած վերջին 13 հանդիպումներում 14 անգամ գրավել է մրցակցի դարպասը։ Այդ մասին տեղեկացնում […]
Ավելին
1 149 150 151 152 153 202

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023