Էմերի. «Պատասխան խաղում ամեն ինչ այլ կլինի»

Էմերի. «Պատասխան խաղում ամեն ինչ այլ կլինի»

28/04/2022 - 13:07

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին.

«Կիսաեզրափակիչներում ստիպված ես խաղալ այնպիսի ուժեղ մրցակիցների դեմ, որոնք հաճախ լավ մարզավիճակում են, ինչպիսին «Լիվերպուլն» է։

Մենք ցանկանում էինք հաղթել, վերահսկել խաղը, սակայն մեզ թույլ չտվեցին։

Մեզ չհաջողվեց հարձակման գծում որևէ բան առաջարկել, բայց պաշտպանվեցինք այնքան լավ, որ հնարավորություն պահպանեցինք պատասխան խաղից առաջ:

Պատասխան խաղում ամեն ինչ այլ կերպ է լինելու։ Մենք ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցի համար։

Սա «Լիվերպուլն» է, որն ուժեղ թիմ է և ֆավորիտ, մենք գիտենք, որ կարող ենք մրցել նրա դեմ, և հաջորդ շաբաթ մենք հնարավորություններ կունենանք հետ բերել կորցրածը»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023