Ռուսական ակումբները չեն մասնակցի 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերին

Ռուսական ակումբները չեն մասնակցի 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերին

02/05/2022 - 23:43

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ռուսական ակումբներին արգելվել է մասնակցել 2022/23 մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերին։

Նշենք, որ այս որոշումը պայմանավորված է սույն թվականի փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանին գործակիցների աղյուսակում որոշակի միավորներ կհատկացվի, որորնք ռուսական ակումբները վաստակել են վերջին 5 տարիների ընթացքում։

Սա նշանակում է, որ Ռուսաստանը 2022/2023 մրցաշրջանի համար կստանա 4,333 միավոր, որը ռուսական ակումբները վաստակել 2020/2021 մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել են իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից, ինչի հետևանքով Ռուսաստանի հավաքականը զրկվեց աշխարհի 2022 թ. առաջնությանը մասնակցելու իրավունքից, իսկ ռուսական ակումբները չշարունակեցին պայքարն ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023