«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, շուտով ավարտի կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, բացառված չէ, որ 40-ամյա ֆուտբոլիսը կարիերան ավարտելու որոշում կայացնի, եթե «Միլանը» չդառնա Ա սերիայի չեմիոն կամ էլ Իտալիայի գավաթակիր։ Նշվում է, որ Զլատանի այդ եզրահանգմանը խթանել է նաև այն փաստը, որ Շվեդիայի […]
Ավելին
Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժ/պ Ռալֆ Ռանգնիկը լքելու է զբաղեցրած պաշտոնն ու դառնալու է ակումբի ղեկավարության խորհրդականը։ Ըստ հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` մանկունյական ակումբը կողմնորոշվել է, թե ով է գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու գերմանացի մասնագետին։ Աղբյուրի փոխանցմամբ` «կարմիր սատանաների» ընտրությունը կանգ է առել Էրիկ Տեն Հագի վրա, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը. «Ընդունում ենք նվազագույն հաշվով այս պարտությունը։ Լավ ենք հասկանում, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել։ Այժմ պետք է հավաքվենք և պատասխան խաղում ցույց տանք իրական «Բավարիային»»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «դեղին սուզանավի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին։ «Մենք չենք պատրաստվում սահմանափակվել այս լավ խաղով ու կփորձենք ևս մեկ անգամ հաղթել «Բավարիային»։ 1:0 հաշվով հաղթանակը քիչ է։ «Բավարիան», անկասկած, ֆավորիտ է, և նրա համար պարտվելը նորմալ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» Մայնի Ֆրանկֆուրտում հյուրընկալվելիս կմրցի «Այնտրախտի» դեմ։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նետո, Արնաու Տենաս Պաշտպաններ – Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Օսկար Մինգեսա, Էրիկ Գարսիա, Ալեխանդրո Բալդե Կիսապաշտպաններ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, ընդհատվել է մյունխենյան ակումբի` Չեմպիոնների լիգայի շրջանակում 30 խաղից բաղկացած անհավանական շարքը։ Բանն այն է, որ ՉԼ շրջանակում անցկացրած նախորդ 30 խաղերում «Բավարիան» դարձել էր գոլի հեղինակ։ Վերջին անգամ «Բավարիան» Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ չէր դարձել 2019 թ. […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, որ Կարիմ Բենզեման կարող էր բաց թողնել այդ խաղը. «Խաղից առաջ Բենզեման ոչ մի կերպ չէր կարողանում գտնել մարզադաշտի մուտքը։ Ես ասացի նրան` արագացրո՛ւ, հակառակ դեպքում դու կարող ես բաց թողնել հանդիպումը։ Բարեբախտաբար, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման. «Կախարդական երեկո էր։ Ամեն ինչ հիանալի ստացվեց, իսկ մենք շատ լավ խաղացինք` առաջին րոպեից սկսած։ Շատ լավ տեսք ունենք, իսկ «Ռեալը» միշտ պայքարում է մինչև վերջ։ Հեթ-տրիկն ինձ համար շատ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 8-րդ րոպեին Արնո Դանժուման առաջ մղեց «դեղին սուզանավին»։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում, ճիշտ է, «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ունայի Էմերիի թիմին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը։ Այսպիսով, «Վիլյառեալը» 1:0 հաշվով անակնկալ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց փոխնիփոխ գրոհների ներքո։ Կարելի է ասել` դաշտում «բաց» ֆուտբոլ էր ընթանում։ Հատկապես հիշատակման են արժանի Վինիսիուսի, Ռիս Ջեյմսի և Կայ Հավերցի դրվագները, ովքեր վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Այդուհանդերձ, 21-րդ րոպեից սկսած` հանդիպումը շոկային ընթացք ստացավ, քանի որ ընդամենը 3 րոպեի ընթացքում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023