Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց ֆրանսիական Լիգա 1-ը, որի 16-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ստրասբուրի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ փարիզյան ակումբի համար, քանի որ մինչև 90+6-րդ րոպեն լուսատախտակին հավասար` 1:1 հաշիվն էր վառվում։ Նախ 14-րդ րոպեին Մարկինիոսը բացեց հաշիվը, ապա 51-րդ րոպեին բրազիլացի […]
Ավելին
Անգլիական Պրեմիր լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Լիդսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակները» ունեին մեծ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոդրին։ Յորքշիրյան ակումբի միակ գոլն էլ խփեց Պասկալ Ստրոյկը։ Նշենք, որ Հալանդը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 14 […]
Ավելին
«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան նշել է, որ Գուտին և Կրիշտիանու Ռոնալդուն եղել են իր սիրելի ֆուտբոլիստները. «Ես միշտ հետևել եմ Գուտիի խաղին. ինձ դուր էր գալիս նրա խաղը։ Երբ ես նայում էի նրա խաղը, նա հիասքանչ էր, իսկ շուտով ավարտեց կարիերան։ Գուտիից հետո իմ սիրելի ֆուտբոլիստը դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դժվար է ընտրություն […]
Ավելին
«Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հայտնվել է գրեթե բոլոր գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, «արծիվները» հնարավորություն ունեն 21-ամյա ֆուտբոլիստին վաճառել 127 մլն եվրոյի դիմաց. ակումբը երկու նման առաջարկ է ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ տեղեկությունը «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային հայտնել է Ֆերնանդեսի գործակալ Ժորժե Մենդեշը։ Հատկանշական է, որ չի բարձրայանվում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն, Անոտնի Մարսիալն ու Ֆրեդը։ Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 5-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջին կեսում «ազնվականները» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 16-րդ ու 24-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կայ Հավերցն ու Մեյսոն Մաունթը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Գրեհեմ Փոթերի թիմն ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն այդպես էլ դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։ Այսպիսով, «Չելսին» […]
Ավելին
Ֆրանսիայի հավաքականի և Կարիմ Բենզեմայի շուրջ շշուկները չեն դադարում։ Give Me Sport-ը, հղում կատարելով, լրագրող Ռոմեն Մոլինային, հայտնում է, որ «եռագույնների» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսն ու կիսապաշտպան Անտուան Գրիզմանն ուրախ են եղել, որ Բենզեման բաց է թողել ԱԱ-2022-ը։ Այդ ֆուտբոլիստները երբեք չեն ցանկացել, որ 35-ամյա հարձակվողը վերադառնա հավաքական։ Defensa Central-ն էլ հայտնում է, որ […]
Ավելին
Լեո Մեսսին, ով Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո իր արձակուրդն է վայելում հարազատ Ռոսարիո քաղաքում, բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա երեք հանդիպումները։ Ինչպես հայտնում է TyC Sports-ը, 35-ամյա հարձակվողը փարիզյան ակումբի կազմում մարզումները կվերսկսի 2023 թ. հունվարի 3-ից։ Նման զարգացումների դեպքում Մեսսին բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» առաջիկա 3 հանդիպումները, որոնք կայանալու են համապատասխանաբար «Ստրասբուրի» […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
ԶԼՄ-ներին քիչ-քիչ հաջողվում է մարնամասներ պարզել Կարիմ Բենզեմայի և Ֆրանսիայի հավաքականի միջև եղած կոնֆլիկտից։ Ինչպես հայտնում է Public-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ԱԱ-2022-ի ժամանակ արգելել է «եռագույնների» ֆուտբոլիստներին «հավանել» Բենզեմայի գրառումներն Instagram-ում։ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Ֆրանկ Ռավիոն շատ ժամանակ է անցկացրել սոցցանցերում և Դիդիե Դեշամին պատմել է, թե ինչ բովանդակություն ունեն ֆուտբոլիստների գրառումները, ինչպես նաև […]
Ավելին
1 929 930 931 932 933 2,298

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026