Ընկերական հանդիպումներ. Մարոկկոն ջախջախեց Վրաստանին🎥

Ընկերական հանդիպումներ. Մարոկկոն ջախջախեց Վրաստանին🎥

18/11/2022 - 11:12

Արաբական Միացյալ էմիրությունների Շարջա քաղաքում Մարոկկոյի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Վրաստանի ընտրանու դեմ։

Մարոկկացիները հանդիպման ողջ ընթացքում ունեին խաղային լուրջ առավելություն` վրացիների դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։

Վալիդ Ռեգրագուիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յուսեֆ Էն-Նեսիրին, Հակիմ Զիեշն ու Սոֆիան Բուֆալը։

Նշենք, որ Մարոկկոն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին և ԱԱ-2022-ի F խմբի շրջանակում կմրցի Խորվաթիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023