Ընկերական հանդիպումներ. Պորտուգալիան հիանալի խաղով ջախջախեց Նիգերիային🎥

Ընկերական հանդիպումներ. Պորտուգալիան հիանալի խաղով ջախջախեց Նիգերիային🎥

18/11/2022 - 02:54

Պորտուգալիայի հավաքականը Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Նիգերիայի ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում տանտերերն ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Ֆերնանդու Սանթուշի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գոնսալու Ռամուշն ու Ժոաո Մարիուն։

Հավելենք, որ Պորտուգալիան հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին և ԱԱ-2022-ի H խմբի շրջանակում կմրցի Գանայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023