Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, «Յուվենտուսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի ծառայություններով։ Ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ թուրինյան ակումբի ներկայացուցիչները կապվել են խաղացողի հոր՝ Խորխե Մեսսիի հետ՝ փորձելով իմանալով Մեսսիի ծրագրերի մասին։ Աղվելի վաղ հայտնի է դարձել, որ Խորխե Մեսսին ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյին պատասխանել է, որ իր որդին ցանկանում է տեղափխովել «Մանչեսթեր Սիթի»:
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսի հայրիկի՝ Խորխե Մեսսիի հետ։ Բրազիլացի ֆունցկիոները ցանկանում էր իմանալ արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի հետագա զարգացումների մասին, ինչպես նաև Մեսսի ավագին տեղյակ է պահել, որ փարիզյան ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Խորխե Մեսսին Լեոնարդոյին տեղեկացրել է, որ իր որդին […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ամեն ինչ անում է, որպեսզի հեռանա ակումբից։ Օրեր առաջ նա բյուրոֆաքսի միջոցով հայտնել էր իր ցանկության մասին և մտադիր է օգվել իր պայմանագրի այն կետից, որը նրան հնարավորություն կտա խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Sport․es-ը, կատալոնական ակումբն արդեն դիտարկում է որոշ տարբերակներ, որոնց միջոցով կփոխարինի արգենտինացի ֆուտբոլիստին։ Աղբյուրի […]
Ավելին
Անձի երկվություն, պատերազմ, մահ, դեպրեսիաներ․ ո՞վ է Յոսիպ Իլիչիչը և ի՞նչ փորձությունների է ենթարկվել
«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը ծնվել է 1988 թվականի հունվարի 29-ին Պրիեդոր քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Հարավսլավիայի տարածքում, իսկ այժմ պատկանում է Բոսնիա և Հերցեգովինային։ Յոսիպ Իլիչիչը իր ֆուտբոլային ողջ կարիերայի ընթացքում երբեք չի համարվել գերտաղանդավոր ֆուտբոլիստ, ով կկարանա միայնակ լուծել որևէ հանդիպման ելք, սակայն 2017 թվականին նա ընդամենը 5 մլն եվրոյի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա պաշտպանը «Չելսի» է տեղափխովել անվճար, քանի որ լրացել էր նրա և ՊՍԺ-ի պայմանագիրը։ Խաղացողի պայմանագիրը 1+1 տարբերակով է։ Ավարտված մրցաշրջանում Տիագո Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Ավելին
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր պատրաստվելու են Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության առաջին երկու տուրերին։ Աշխարհի գործող չեմպիոնները սեպտեմբերի 5-ին հյուրընկալվելու է Շվեդիայի հավաքականին, իսկ ամսի 8-ին սեփական հարկի տակ կմցրի Խորվաթիայի հավաքականի դեմ։ Դիդիե Դեշամը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մայնյան («Լիլ»), Սթիվ […]
Ավելին
«Ռոմայի» պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը բանակցություններ է սկսել «գայլերի» ներկայացուցիչների հետ։ Խաղացողին անձամբ ցանկանում է ձեռք բերել «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, իսկ 34-ամյա պաշտպանը նույնպես դեմ չէ կարիերան շարունակել «Ինտերի» կազմում։ Բանն այն է, որ «Ինտերը» ցանկանում էր ձեռք բերել […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի շրջանակում «Բավարիայից» 2։8 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն փորձել է խոշոր փոխանակում իրականացնել «Ատլետիկո Մադրիդի» հետ։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։ Խաղից մի քանի օր անց Բարտոմեուն «հնդկացիներին» անակնկալ առաջարկ է կատարել․ նա մադրիդյան ակումբին առաջարկել է փոխանակել Անտուան Գրիզմանին Ժոաո Ֆելիշով, սակայն «Ատլետիկոյի» ղեկավարները հետաքրքրված չեն այդպիսի փոխանակմամբ։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության լավագույն գոլերի հնգյակը։ Մրցաշարի լավագույն գոլ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 1/8 եզրափակչի շրջանակում «Լիոնի» դեմ կայացած պատասխան հանդիպման երկրորդ գոլը։ Այդ խաղում «Յուվեն» հաղթեց 2։1 հաշվով, սակայն լքել է պայքարը։ Հնգյակում են հայտնվել նաև «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը («Զենիթի» դարպասը խփած գոլի համար), […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Արգետնինացի ֆուտբոլիստը օրեր առաջ բյուրոֆաքսի միջոցով դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Մեսսին կարող է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։ Տեղեկատվություն տարածվեց նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստը հեռախոսազրույց է ունեցել «Սիթիի» գլխավոր մարզիչ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023