Ռեալը կրակի հետ է խաղում՝ կորցնելով կարևոր միավորներ🎥

Ռեալը կրակի հետ է խաղում՝ կորցնելով կարևոր միավորներ🎥

19/04/2021 - 00:59

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Ճիշտ է՝ հանդիպման առաջին խաղակեսում մադրիդյան ակումբն ավելի շատ էր տիրում գնդակին (56%), սակայն «Խետաֆեի» ֆուտբոլիսնտերն իրենց գրոհներով փորձում էին հետ չմնալ մրցակցից, որոնք, տեղ-տեղ նույնիսկ, ավելի վտանգավոր էին։

Հատկապես աչքի ընկնելուն մոտ էր Խայմե Մատան, սակայն 32-ամյա հարձակվողի հարվածից հետո գնդակը դիպավ դարապասաձողին։

Առաջին կեսում «արաքայական» ակումբը նույնպես մոտ էր հաշիվը բացելուն, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Վինիսիուս Ժունիորն ու Մարիանո Դիասը։

Ի վերջո, առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Որքան էլ զարմանալի է, բայց երկրորդ խաղակեսում Պեպե Բորդալասի սաներն անչափ վտանգավոր հակագրոհում էին՝ կորցնելով մի շարք իրական գոլային պահեր։ Հիշատակման են արժանի Էնես Ունալի, Անխելի և Նեմանյա Մաքսիմովիչի դրվագները, ովքեր կորցրին իրենց թիմին հաղթանակ պարգևելու հնարավորությունները․ ամեն անգամ մադրիդյան ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան փրկում էր թիմին։

Ինչ վերաբերում է «արքայական» ակումբին, ապա Զինեդին Զիդանի թիմը երկրորդ կեսում բավական անատամ տեսք ուներ և հարձակման գծում չկարողացավ ոչինչ առաջարկել մրցակցին։ Ողջ երկրորդ կեսում «Ռեալի» ֆուբտոլիստները կատարեցին ընդամենը 3 հարված, որոնք շեղ են եղել։

Համեմատության համար նշենք, որ «Խետաֆեի» ֆուտբոլիստները միայն երկրորդ կեսում կատարեցին 11 հարված, որոնցից 5-ը դիպուկ ստացվեցին։

Ամեն դեպքում, այս խաղում կողմերը ոչ մի կերպ չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին, իսկ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Այսպիսով, «Ռեալը» անչափ կարևոր միավորներ կորցրեց, այս խաղից հեռացավ ընդամենը 1 միավորով և 67 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, սակայն առաջատար «Ատլետիկոյին» կրկին զիջում է 3 միավոր։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնան» էլ իր ակտիվում ունի 65 միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Այս տուրում կատալոնական ակումբն ազատված էր խաղից, քանի որ պետք է անցկացներ Իսպանիայի գավաթի եզրափակչի հանիդպումը, որի շրջանակում 4։0 հաշվով հաղթեց «Ատլետիկին»։

«Խետաֆեն» էլ վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am


# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023