Հալանդը փայլում է՝ իր թիմին մոտեցնելով ՉԼ գոտուն🎥

Հալանդը փայլում է՝ իր թիմին մոտեցնելով ՉԼ գոտուն🎥

19/04/2021 - 00:20

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Վերդերի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 14-րդ րոպեին բրեմենյան ակումբի ֆուտբոլիստները Միլոտ Ռաշիցայի խփած գոլի շնորհիվ առաջ անցած հաշվի մեջ։

Շոկային մեկնարկից հետո «Բորուսիայի» ֆուտբոլիստները սթափվեցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեցին «Վերդերի» դարպասը։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ջիովանի Ռեյնան և Էրլինգ Հալանդը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ։

Նորվեգացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում դարձել է արդեն 23 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում «Այնտրախտի» գոլահար Անդրե Սիլվայի հետ կիսում է 2-3 հորիզոնականը։

Երկրորդ խաղակեսում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, երկու թիմերն էլ աչքի ընկնելու լավ պահեր ունեին, սակայն 87-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո դորտմունդյան ակումբի պաշտպան Մաթս Հումելսը դրեց այս հանդիպման վերջակետը՝ 4։1։

Այսպիսով, Էդին Թերզիչի թիմը վստահ հաղթանակ տարավ «Վերեդերի» նկատմամբ, վաստակեց 49 միավոր և շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

Այժմ «Բորուսիան» ՉԼ ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Այնտրախտին» զիջում է 4 միավոր։ Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբն ընթացիկ տուրում հյուրընկալվելիս 0։4 հաշվով զիջեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։

Ինչ վերաբերում է «Վերդերին», ապա ակումբը կրելով արդեն 5-րդ անընդմեջ պարտությունը, մնաց 30 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023