Միլանը վերջին ճիգերն է գործադրում չեմպիոնական պայքարում մնալու համար🎥

Միլանը վերջին ճիգերն է գործադրում չեմպիոնական պայքարում մնալու համար🎥

18/04/2021 - 16:41

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ջենոայի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին միլանյան ակումբի ֆուբտոլիստները, ովքեր էլ 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Անտե Ռեբիչը՝ առաջ մղելով իր թիմին։

Խփած գոլից հետո էլ Ստեֆանո Պիոլիի սաներն առավելություն ունեին, սակայն 37-րդ րոպեին շատերի համար անպասելիորեն գնդակ բաց թողեցին․ անկյունայինի խաղարկումից հետո Մատիա Դեստրոն հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Միխա Զայցի փոխանցումը։

Նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, «ռոսոներիները» կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Ալեքսիս Սալեմակերսի կատարած հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ, իսկ կողմերն ընդմիջան գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնրակում էլ «կարմրասևերն» ունեին առավելություն և ճնշում էին մրցակցին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Հական Չալհանօղլուն և Սիմոն Կյայերը։

68-րդ րոպեին «Միլանի» ֆուտբոլիստները, ամեն դեպքում, կրկին առաջ անցան հաշվի մեջ․ անկյունայինի հերթական խաղարկումից հետո «Ջենոայի» հարձակվող Ջանլուկա Սկամական գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Բաց թողած երկրորդ գոլից հետո Դավիդե Բալարդինիի թիմը նետվեց առաջ՝ խաղը փրկելու, ստեղծեց մի շարք վտանգավոր պահեր, սակայն «Ջենոային» այդպես էլ չհաջողվեց փրկվել պարտությունից։

Այսպիսով, «Միլանը» համառ պայքարում 2։1 հաշվով «Ջենոային» և փորձում է մնալ չեմպիոնական պայքարում։

Այս հաղթանակից հետո «ռոսոներիները» վաստակեցին 66 միավոր և շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 8 միավոր, որն ընթացիկ տուրում դեռևս իր հանդիպումը չի անցկացրել։

«Ներաձուրիները» 31-րդ տուրի շրջանակում ապրիլի 18-ին կհյուրընկալվեն «Նապոլիին»։ Այդ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։

Ինչ վերաբերում է «Ջենոային», ապա ակումբը մնաց 32 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023