«Բարսելոնայի» երիտասարդ պաշտպան՝ Մուսա Վագեն հաջորդ մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի հունական ՊԱՕԿ-ի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ 21-ամյա պաշտպանը մինչև 2020/21 մրցաշրջանը կանցնի Սալոնիկը ներկայացնող ակումբի կազմում։ Հատկանշական է, որ խաղացողի պայմանագրային բոլոր պարտավորությունները հունական ակումբը վերցրել է իր վրա։ Մուսա Վագեն հիմնականում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, սակայն կարողանում է […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկանում ենք beIN Sports-ի թղթակից Տանկրեդի Պալմերիից, ուրուգվայցի հարձակվողը անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ատլետիկո Մադրիդի» հետ․ կողմերի միջև երկու տարվա պայմանագիր է կնքվելու։ «Բարսելոնան» իր հերթին պատարստ է խաղացողին վճարել 7 մլն եվրո, որպեսզի կողմերի միջև պայմանագիրը խզվի։ Mundo Deportivo-ի տեղեկություններով էլ, մարդիդյան ակումբը Սուարեսին կարող […]
Ավելին
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, կարիերան շարունակի «Ռեալի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի ներկայացուցիչները մարդիդյան ակումբին առաջարկել են պայմանագիր կնքել 33-ամյա ուրուգվայցի հարձակվողի հետ, ով ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Խաղացողի՝ «Ռեալ» տեղափոխությանը կարող է խոչընդոտել նրա բարձր աշխատավարձի պահանջները։ Սպասվում է, որ Կավանին կպահանջի տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ։ Ներկա պահին […]
Ավելին
Մեկնարկել է իտալական Ա սերիայի 2020/21 մրցաշրջանը, որի 1-ին տուրի շրջանակում գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ։ Հանդիպման 13-րդ րոպեին բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի նորեկ` Դեյան Կուլուսևսկին, ով բիլիարդային դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։ Շվեդ ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում խփեց իր առաջին գնդակը։
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Վուլվերհեմպտոնը» Նելսոն Սեմեդուի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնության են հասել։ «Գայլերը» խաղացողի դիմաց կվճարեն 38 մլն եվրո, իսկ նոր ակումբի հետ Սեմեդուն կկնքի 5 տարվա պայմանագիր։ Սպասվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կմեկնի Անգլիա, որպեսզի բուժզննում անցնի […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Չիլիացի կիսապաշտպանն արդեն մեկնել է Միլան, որպեսզի բուժզննում անցնի և ավարտին հասցնի իր տեղափոխությունը։ Ֆուտբոլիստի դիմաց «Ինտերը» «Բարսելոնային» վճարելու է 1 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելու է 2 տարվա պայմանագիր։ «Ինտերը» խաղացողի տեղափոխության մասին կհայտարարի սեպտեմբերի 21-ին։ Միլանյան ակումբը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում տեսանյութ է հրապարակել, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև գործող չեմպիոն «Ռեալը», որը առաջին տուրի իր հանդիպումը բաց էր թողել։ 2-րդ տուրում Զինեդին Զիդանի թիմը հյուրընկալվել էր «Ռեալ Սոսիեդադին» և չկարողացավ կոտրել տանտերերի դիմադրությունը։ Խաղի մեծ մասում «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ունեին խաղային և տարածքային առավելություն, սակայն այդ ամենն այդպես էլ չհաջողվեց վերածել խփած գոլերի, իսկ որոշ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում պայքարի մեջ մտավ նաև գործող չեմպիոն «Յուվենտուսը», որը 1-ին տուրում սեփական հարկի տակ մրցեց «Սամպդորիայի» դեմ։ Առաջ ընկնելով՝ ասենք, որ Անդրեա Պիռլոյի մարզչական նորամուտը բավականին հաջող ստացվեց, քանի որ «բյանկոներիներն» ընդհանուր առմամբ լավ տեսք ունեին խաղադաշտում՝ հաղթելով 3։0 հաշվով։ Թուրինյան ակումբի կազմում մեկական անգամ աչքի ընկան Դեյան Կուլուսևսկին, Լեոնարդո Բոնուչին, ինչպես […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում պայքարի մեջ է մտնում նաև գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը», որը առաջին տուրի հանդիպումը բաց էր թողել։ Խաղային օրվա վերջին հանդիպման շրջանակում Զինեդին Զիդանի թիմը Սան Սեբաստիանում կմրցի «Ռեալ Սոիսեդադի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այտեղ։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Չելսիին»։ Մերսիսայդյան ակումբը խաղի մեծ մասում ուներ առավելություն և հաղթեց 0:2 հաշվով։ Վճռորոշ եղավ նաև առաջին խաղակեսում «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստիենսենի հեռացումը, ով կոպիտ խաղի համար 45-1+րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Երկրորդ խաղակեսում Յուրգեն Կլոպի սաների առավելությունն ակնհայտ էր, ինչը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023