Վալվերդե․ «Թոռներիս կպատմեմ, որ Մեսսին կարող էր շրջանցել 7 հոգու ու գոլ խփել»

Վալվերդե․ «Թոռներիս կպատմեմ, որ Մեսսին կարող էր շրջանցել 7 հոգու ու գոլ խփել»

21/05/2021 - 11:52

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Sport.es պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե իր թոռներին ինչպես կբնութագրեր Լեո Մեսսիի խաղի մասին խոսելիս․

«Այդ ժամանակ արդեն այլ ֆուտբոլիստներ կլինեն, ովքեր մեծ ազդեցություն կունենան ֆուտբոլի վրա և Մեսսիի մասին մի փոքր կմոռանան։ Ծեր ժամանակ ես թոռներիս կպատմեմ, որ կար մի ֆուտբոլիստ, ով կարողանում էր շրջանցել յոթ հոգու ու գոլ խփել, իսկ նրանք կասեն, որ պապիկը զառանցում է։

Նույնը նաև Ալֆրեդո դի Ստեֆանոյի դեպքում էր․ մեզնից քչերն են նրա խաղը տեսել։ Բարեբախտաբար, այժմ կան տեսագրություններ, և բոլորը կարող են հիանալ Մեսսիի ելույթներով»,- նշել է Վալվերդեն։

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեն կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում եղել է 2017 թ․ հուլիսից մինչ 2020թ․ հունվար։ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Վալվերդեն գործազուրկ է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023