Բենևենտոյի նախագահը, որպես պատիժ, թիմին կպարտադրի հաջորդ խաղին 12 ժամ գնալ ավտոբուսով

Բենևենտոյի նախագահը, որպես պատիժ, թիմին կպարտադրի հաջորդ խաղին 12 ժամ գնալ ավտոբուսով

21/05/2021 - 23:49

Ա Սերիայի հետնապահներից «Բենևենտոն» վերջին՝ 38-րդ տուրից առաջ կորցրել է իտալական ֆուտբոլի էլիտայում մնալու բոլոր հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ակումբի նախագահ Օրեստե Վիգորիտոն էլ որոշել է յուրահատուկ կերպով պատժել իր ֆուտբոլիստներին Ա սերիայից դուրս մնալու համար ու չվճարել ինքնաթիռով ուղևորությունը դեպի Թուրին, որտեղ Ֆիլիպո Ինձզագիի սաները 38-րդ տուրի ոչինչ չորոշող խաղում կմրցեն «Տորինոյի» դեմ։

Որպես պատիժ՝ «Բենևենտոյի» ֆուտբոլիստները Թուրին կմեկնեն ավտոբոսով, իսկ երկու քաղաքներն իրարից հեռու են 900 կմ, ինչն ավտոբուսով անցնելու համար կպահանջվի 12 ժամ։

 Հավելենք, որ նախավերջին տուրում «Տորինոն» ոչ-ոքի խաղացին «Լացիոյի» դեմ խաղում (0:0)՝ ապահովագրելով իր տեղն Ա սերիայի հաջորդ մրցաշրջանի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023