Ագուերոն տեղափոխվում է  Բարսաելոնա․ գործարքը կայացած է

Ագուերոն տեղափոխվում է Բարսաելոնա․ գործարքը կայացած է

21/05/2021 - 23:29

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև մինչև 2023 թ․ հունիսի պայմանագիր կկնքի, իսկ արգենտինացի հարձակվողը նոր ակումբ կտեղափոխվի անվճար, քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ։

Ռոմանոն գրում է նաև, որ 32-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կատալոնական ակումբում միանշանակ 10 մլն եվրոյից պակաս է լինելու, սակայն կողմերի միջև կնքվելիք պայմանագրում կետ է լինելու, ըստ որի, Ագուերոն լրացուցիչ գումար է ստանալու, եթե «Բարսելոնան» հաղթի Չեմպիոնների լիգան։

Հիշեցնենք, որ Սերխո Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2011 թթ․ , որի մարզաշապիկով մինչ այժմ անկացրել է 388 հանդիպում՝ դառնալով 288 գոլի հեղինակ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023