ԱԱ-2026-ի հերոսներից Վոժինյան տեղափոխվել է չիլիական «Կոլո Կոլո» և կստանա կարիերայի ամենախոշոր աշխատավարձը, հայտնում է One Football-ը։ 40-ամյա դարպասապահը Սանտիանգոն ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Նոր ակումբում վետերան ֆուտբոլիստը կվաստակի ամսական 48 հազար դոլար։ Նա իր նախորդ ակումբում` պորտուգալական «Շավիշում» ստանում էր ընդամենը 10 հազար դոլար։ «Կոլո […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ցելյեի» դեմ։ Հայաստանի ու Սլովենիայի չեմպիոնները դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 4-ին Երևանում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 11-ին Ցելյեում։ Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» որակավորման երկրորդ փուլում պայքարից դուրս թողեց Իռլանդիայի չեմպիոն «Շեմրոկ Ռովերսին»` ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2 հաշվով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հայաստանի չեմպիոնը «Շեմրոկ Ռովերսի» դեմ դիմակայության պատասխան խաղում պարտվեց 1:2 հաշվով, բայց կշարունակի պայքարը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առաջին մրցավեճում մրցակցին պարտության էր մատնել 2:0 հաշվով։ Իռլանդիայի չեմպիոնը պատասխան խաղում առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացավ Մեթյու Հիլիի ու Արոն Գրինի գոլերի շնորհիվ։ […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Շապեկոենսեի» հետ։ Տանտերերից դուբլ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (80 գոլ) Նեյմարը` իր թիմին պարտությունից փրկելով 89-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Լեգենդար ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում 8 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։ «Սանթոսը» 22 […]
Ավելին
ԱԱ-2026-ի հերոս Վոժինյան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Կոլո Կոլո», հայտնում է չիլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 40-ամյա դարպասապահի նախորդ ակումբը Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Շավիշն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 51 խաղից 17-ում դարպասն անառիկ է պահել։ Նախկինում նա խաղացել է նաև Լիմասոլի ԱԵԼ-ում […]
Ավելին
Մարկ վան Բոմելը նշանակվել է Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է «Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Նիդերլանդցի մասնագետը նախկինում մարզել է «Անտվերպենը», «Վոլֆսբուրգը» և ՊՍՎ-ն։ Բելգիացիները 2025թ. հունվարից հանդես էին գալիս Ռուդի Գարսիայի գլխավորությամբ, որի օրոք հավաքականը հասել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչ։ Վան Բոմելն առավել […]
Ավելին
«Վեսթ Հեմի» վինգեր Քրիսենսիո Սամերվիլը կտեղափոխվի «Ալ Հիլալ», հաստատում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։ Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. սաուդյան ակումբը նիդերլանդցի ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 70 միլիոն եվրոյով։ «Մրճահարները» հետագայում նաև տարբեր բոնուսներ կստանան։ Սամերվիլն Էր Ռիյադը ներկայացնող ակումբի հետ արդեն պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Նա հուլիսի 21-ին նոր […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի կրած պարտության (0:1) մասին, հայտնում է Ole-ն։ «Խելագարվել կարելի է այն ամենից, ինչ լսում եմ։ Իսպանիան ուժեղ էր Արգենտինայից` տանելով արժանի հաղթանակ։ Կարծում եմ` հիանալի աշխարհի առաջնություն անցկացրինք։ Ամենը, ինչ մենք կարող ենք անել այժմ, վայելելն է այն, թե ինչ աշխատանք ենք կատարել։ Տպավորիչ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Քիշնևում ոչ-ոքի գրանցեց «Զիմբրուի» հետ։ Մոլդովական ակումբը 43-րդ րոպեին Շտեֆան Բիցլայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում Հայաստանի գավաթակիրը խաղային հսկայական առավելություն ուներ, բայց պարտությունից խուսափեց միայն 89-րդ րոպեին. աչքի ընկավ Վալենտին Կոտսակեն։ Հանդիպման հերոս դարձավ «Զիմբրուի» դարպասապահ Իվան Դոկիչը` կատարելով 5 սեյվ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» «Նադյերդեի» ստադիոնում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Դեբրեցենին»։ Հունգարական ակումբի հաղթական գոլը 59-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց Ֆլորիան Ցիբլան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026