«Արարատ-Արմենիան» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ «Ցելյեի» դեմ դիմակայության պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվեց 0:2 հաշվով։ Երևանում կայացած առաջին մրցավեճում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով։ Սլովենիայի չեմպիոնի հաղթական գոլերը 83-րդ ու 85-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Յայա Դուկուլին ու Բենյամին Վերբիչը։ Այսպիսով, «Ցելյեն» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ […]
Ավելին
Բուլղարիայի չեմպիոն «Լևսկին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Սոֆիան ներկայացնող ակումբը Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ պատասխան խաղում 13-րդ րոպեին Ռեյնալդոյի խփած գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Առաջին մրցավեճում Խուլիո Վելասկեսի գլխավորած թիմն առավելության էր հասել նույն հաշվով։ «Լևսկին», որը 2026թ. 17 տարվա դադարից հետո դարձել է երկրի չեմպիոն, Չեմպոինների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ում կմրցի Աթենքի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռոդինան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ։ Հյուրերից փայլեց Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը` գրանցելով դուբլ։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի առաջին գոլերն է խփել Պրեմիեր լիգայում։ Ղարիբյանը ճանաչվել է «Զենիթի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 194 սմ հասակ ունեցող հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ էլ խփել է […]
Ավելին
«Արսենալը» ձեռք է բերել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեսին, հայտնում է Անգլիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կսպառվի 2030թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվյալներով` «Զինագործները» Գիմարայեսի տեղափոխության համար «Կաչաղակներին» վճարել են 87,5 միլիոն եվրո և իրականացրել ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Ավելի շատ գումար լոնդոնյան գրանդը վճարել է միայն Դեկլան Ռայսի տեղափոխության համար` […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության հերթական խաղում Բուդապեշտի «Գրուպամա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Ֆերենցվարոշին»։ «Արքայական ակումբի» գոլերը խփել են Մարիո Ռիվասն ու Կառլոս Էսպին։ Տանտերերից աչքի է ընկել Կենան Կոդրոն։ Հունգարական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը` փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին։ «Ռեալում» առաջին հանդիպումն է անցկացրել թիմի ևս մեկ […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը նշանակվել է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 62-ամյա մասնագետը 2025թ. փետրվարից օգոստոս մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, 4 խաղում կրել է 3 պարտություն, գրանցել 1 պարտություն։ Վան’տ Սխիպի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ում երկու […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ռումիանական «Կլուժը» սեփական դաշտում «Տրոմսյոյից» 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրել։ Նորվեգական ակումբից Իսակ Դալքվիսթը հեթ-տրիկ է գրանցել, իսկ Հեյնե Լարսենն աչքի է ընկել երկու անգամ։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին «Ռոմսա Արենա» ստադիոնում, մեկնարկը` ժամը 21:00-ին։ Հիշեցնենք, որ մրցաշարի որակավորման երկրորդ փուլում «Կլուժը» պայքարից դուրս է թողել […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը կնշանակվի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Match.kz-ն` հղում անելով ինսայդեր Այդին Կոժախմետին։ Օգոստոսի 7-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի նոր մարզչին։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որի մանրամասները չեն հաղորդվում։ Նիդերլանդցի մասնագետի թեկնածությունն առաջարկել է ՂՖՖ-ի նոր գլխավոր քարտուղար Սքոթ Մանը։ Նրանք միասին աշխատել են նաև ավստրալական «Մելբուռն Սիթիում»։ Վան’տ Սխիպը 2025թ. փետրվարից […]
Ավելին
Կոնֆերենցիների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ու «Սիոնը» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Աբովյանում կայացած խաղի հաշիվը Հայաստանի գավաթակրից 5-րդ րոպեին բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան։ Շվեյցարական ակումբը 13-րդ րոպեին Վինսլի Բոտելիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։ Գոռ Մանվելյանը 20-րդ րոպեին նորից առաջ մղեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին։ 26-րդ րոպեին «Սիոնի» պաշտպան Նիաս Հեֆթին երկրորդ դեղին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կմրցի շվեյցարական «Սիոնի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
1 3 4 5 6 7 821

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026