Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի թիմը 📸
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի թիմը 📸
07/08/2026 - 01:41

Ջոն վան’տ Սխիպը կնշանակվի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Match.kz-ն` հղում անելով ինսայդեր Այդին Կոժախմետին։

Օգոստոսի 7-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի նոր մարզչին։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որի մանրամասները չեն հաղորդվում։

Նիդերլանդցի մասնագետի թեկնածությունն առաջարկել է ՂՖՖ-ի նոր գլխավոր քարտուղար Սքոթ Մանը։ Նրանք միասին աշխատել են նաև ավստրալական «Մելբուռն Սիթիում»։

Վան’տ Սխիպը 2025թ. փետրվարից օգոստոս մարզել է Հայաստանի ազգային հավաքականը` 4 խաղում կրելով 3 պարտություն, գրանցելով 1 ոչ-ոքի։

62-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ում երկու անգամ պարտվեց Վրաստանի թիմին` մրցակցին զիջելով 0:3 ու 1:6 հաշիվներով։

Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Հունաստանի ազգային հավաքականը, «Այաքսը», «Զվոլեն», «Տվենտեն» (բոլորը` Նիդերլանդներ), մեքսիկական «Գվադալախարան» և «Մելբուռն Սիթին»։

Ղազախստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տալգատ Բայսուֆինովը պաշտոնը լքել է այս տարվա հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026