Պաշտոնական. Ջոն վան’տ Սխիպը` Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ 📸
Ջոն վան’տ Սխիպը նշանակվել է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
62-ամյա մասնագետը 2025թ. փետրվարից օգոստոս մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, 4 խաղում կրել է 3 պարտություն, գրանցել 1 պարտություն։
Վան’տ Սխիպի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ում երկու անգամ պարտվեց Վրաստանի թիմին` մրցակցին զիջելով 0:3 ու 1:6 հաշիվներով։
Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Հունաստանի ազգային հավաքականը, «Այաքսը», «Զվոլեն», «Տվենտեն» (բոլորը` Նիդերլանդներ), մեքսիկական «Գվադալախարան» և ավստրալական «Մելբուռն Սիթին»։
Ղազախստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տալգատ Բայսուֆինովը պաշտոնը լքել է այս տարվա հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# Հայաստանի-հավաքական, Ղազախստանի հավաքական, Ջոն վան'տ Սխիպ