Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ալ Նասրը» մրցեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ալ Նասրին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ալ Նասրը» հաղթեց 1:0 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ալ Հիլալ» – «Ալ Շաբաբ» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում «Օրենբուրգը» սեփական հարկի տակ մրցում է «Սոչիի» դեմ։ Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև 21-ամյա հայազգի հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը, ով 16-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, իսկ 25-րդ րոպեին պտտեցրած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ մրցեց ավստրիական «Շտուրմի» դեմ։ Հոլանդական ակումբը որևէ հնարավորություն չտվեց «Շտուրմին»` ջախջախելով 4:1 հաշվով։ ՊՍՎ-ի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լյուկ դե Յոնգը, մեկական գոլ էլ խփեցին Իսահակ Բաբադին ու Իբրահիմ Սանգարեն։ «Շտուրմի» միակ գոլն էլ խփեց Յոն Գորենց-Ստանկովիչը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Ֆարերյան Կղզիները ներկայացնող «Կլակսվիը» սեփական հարկի տակ մրցեց նորվեգական «Մոլդեի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Կլակսվիկը» շարունակում է խոշոր անակնկալ մատուցել և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մոլդեի» նկատմամբ։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի եզրային հարձակվող Արնի Ֆրեդերիկսբերգը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Պարի ՆՆ»-ը հյուրընկալվելիս մրցում է «Սպարտակ Մոսկվայի» դեմ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Էդգար Սևիկյանը, ով 46-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 2:3 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց բուլղարական «Լյուդոգորեցին»։ «Աստանայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը, ով 53-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել 33-ամյա կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Մարոչկինին։ Նշենք, որ Հովհաննիսյանն «Աստանայի» կազմում վերջին անգամ արդյունավետ գործողությամբ աչքի ընկել էր սույն թվականի մարտի 4-ին, […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 8-ին, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում պետք է կայանար ԱԵԿ – «Դինամո Զագրեբ» հանդիպումը, սակայն ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այն հետաձգվել է։ Հանդիպումը հետաձգվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Բանն այն է, որ հանդիպման նախօրեին` օգոստոսի 7-ին, «Դինամոյի» և ԱԵԿ-ի երկրպագուների միջև բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հունական ակումբի 29-ամյա եկրպագուներից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Բենֆիկայի» կենտրոնական հարձակվող Գոնսալու Ռամուշին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Փարիզյան ակումբը պորտուգալացի հարձակվողի վարձակալության դիմաց «Բենֆիկային» վճարել է 20 մլն եվրո։ Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Պարի Սեն-Ժերմենը» պարտավորվելու է 65 մլն եվրոյի դիմաց գնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ […]
Ավելին
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ռաս Ալ Խայմա» ակումբի կազմում։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։ Ինիեստան օգոստոսի 8-ին կմեկնի Դուբայ և բուժզննում կանցնի նոր […]
Ավելին
«Ռոմայի» կենտրոնական պաշտպան Ռոջեր Իբանյեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Ալ Ահլիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «գայլերին» վճարելու է ֆիքսված 28,5 մլն եվրո։ Սպասվում է, որ գործարքը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ, ինչից հետո այն կարժենա 30 մլն եվրոյից […]
Ավելին
1 205 206 207 208 209 664

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023