Երևանի «Փյունիկը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ պայմանագիրը խզելու մասին։ Ակումբը հայտնել է, որ Պետրոսը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»։ «Փյունիկը» նաև շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավետիսյանը «Փյունիկի» հետ չէր մեկնել արտասահմանյան հավաքի և մարզվում էր 2-րդ թիմում։
Ավելին
«Արարատ-Արմենիան» տեղեկացնում է, որ ակումբին է միացել 25-ամյա իվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը: Ալֆոնսը հանդես է եկել պորտուգալական «Շավիշ», «Միռանդելա», «Օլիվերենսի» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը, հանդիսացել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ֆեյրենսե» ակումբի ֆուտբոլիստ:
Ավելին
Անթալիայում շարունակվում է «Գանձասար-Կապանի» ուսումնամարզական հավաքը: Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը մրցել է Օմսկի «Իրտիշի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Պատասխան գոլը հանդիպման 90-րդ րոպեին խփել է «Գանձասար» վերադարձած Գեղամ Հարությունյանը: «Գանձասար-Կապանը» Թուրքիայում ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի. մրցակիցը ղազախական «Ժետիսուն» է, որի կազմում հանդես է գալիս Կամո Հովհաննիսյանը:
Ավելին
Երևանի «Փյունիկը» հայտարարել է նիգերիացի 24-ամյա կիսապաշտպան Ուսման Մուհամեդին ձեռք բերելու մասին: Հարկ է նշել, որ 2018 թվականին Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստն ընկերական խաղում գրավել է Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը:
Ավելին
Երևանի «Արարատը» Կիպրոսում հավաքի շրջանակում վերջին հանդիպումն է անցկացրել: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը մրցել է Եկատերինբուրգի «Ուրալի» հետ՝ պարտվելով նվազագույն հաշվով: Ռուսական թիմը միակ գոլը խփել է 2-րդ խաղակեսի սկզբնամասում: Հայկական թիմի դեմ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Ավելին
«Արարատ-Արմենիայի» հարձակվող Իվայլո Դիմիտրով վարձավճարով հանդես կգա ղազախական «Ժետիսուում»,- հայտնում է երևանյան ակումբը: Հայտարարությունում ասված է. ««Արարատ-Արմենիա» և «Ժետիսու» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն, մեր թիմի հարձակվող Իվայլո Դիմիտրովը վարձավճարով հանդես կգա ղազախական ակումբում»: Նշենք, որ ներկա դրությամբ Դիմիտրովը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է խփած 10 գոլով: «Ժետիսուում» է հանդես գալիս Հայաստանի […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 22-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի մինչև 19 տարեկան հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց 1:2 հաշվով,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Ղազար Դերմենջյանը: Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Հարություն Մելքոնյան, 3. Վոլոդյա Սամսոնյան, 4. Արման Ղազարյան, 6. Սերգեյ […]
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի մինչև 19 տարեկանների աղջիկների հավաքականին և զրույց ունեցել: Մովսիսյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արմեն Մելիքբեկյանը: ՀՖՖ-ն ներկայացրել է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայտարարությունում նաև գրված է. ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Օրը լավ լուրով սկսեմ՝ առավոտյան խորհրդակցությունից հետո ՀՖՖ գործադիր տնօրենի աշխատասենյակում կախված քարտեզից «գողացված» պատառիկ է՝ նշված են այն համայնքները, որտեղ այս տարի կառուցվելու են ֆուտբոլի խաղադաշտեր (20*40):  Խոսքս հիշեք՝ մեկ–երկու տարի հետո Հայաստանը դառնալու է տարածաշրջանում ամենաֆուտբոլային երկիրից մեկը, շատ կարևոր մեկ […]
Ավելին
1 228 229 230 231 232 233

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023