Ռոման հիանալի comeback-ով հաղթեց Սալերնիտանային. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ🎥

Ռոման հիանալի comeback-ով հաղթեց Սալերնիտանային. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ🎥

10/04/2022 - 22:06

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։

Բավական ծանր հանդիպում ստացվեց «գայլերի» համար, ովքեր, 22-րդ րոպեից սկսած, երկար ժամանակ պարտվում էին 0:1 հաշվով, սակայն Ժոզե Մոուրինիոյի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու 80-րդ և 85-րդ րոպեներին երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը` կորզելով կամային հաղթանակ։

«Սալերնիտանայի» միակ գոլը խփեց Իվան Ռադովանովիչը, իսկ «Ռոմայի» կազմից աչքի ընկան Կարլես Պերեսն ու Քրիս Սմոլինգը։

Նշենք, որ հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 80-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Պերեսին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 57 միավոր և վարադարձավ 5-րդ հորիզոնական։

«Սալերնիտանան» իր ակտիվում ունի ընդամենը 16 միավոր և եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023