Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը քարը քարի վրա չթողեց Շոտլանդիային🎥

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը քարը քարի վրա չթողեց Շոտլանդիային🎥

08/04/2022 - 23:06

Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի 1-ին տուրում C խմբի շրջանակում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։

Մեր ընտրանին պարզապես քարը քարի վրա չթողեց շոտլանդացիներին` ջախջախելով 11:0 հաշվով։

Ռուբեն Նազարեթյանի սաներից դուբլի հեղինակներ դարձան Ռոդրիգինիոն, Վլադիմիր Սանոսյանն ու Վիտինիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Գարեգին Մաշումյանը, Ժոաո Կարվալիոն, Արթուր Մելքոնյանը, Սարգիս Մարգարյանն ու Դավիթ Ասլանյանը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականն ապրիլի 9-ին կմրցի Բուլղարիայի, իսկ ապրիլի 11-ին` Կոսովոյի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023