Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Կոսովոյին🎥

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Կոսովոյին🎥

11/04/2022 - 20:06

Հայաստանի ֆուզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման նախնական փուլի վերջին` 3-րդ տուրում C խմբի շրջանակում մրցեց Կոսովոյի ընտրանու դեմ։

Ռուբեն Նազարեթյանի թիմը Վիտինիոյի և Ռոդրիգինիոյի գոլերի շնորհից հաղթեց 2:1 հաշվով։

Կոսովոյի միակ գոլն էլ խփեց Կելմենդին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր ու C խմբում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը ու նվաճեց աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի ուղեգիր։

Կոսովոն էլ 6 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և նույնպես կշարունակի պայքարը որակավորման հիմնական փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023