Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում է կայացել տեղի «Լոռիի» և «Գանձասար-Կապանի» միջև: Հյուրերը հաղթել են 4:2 հաշվով: «Գանձասար-Կապանի» կազմում դուբլ է ձևակերպել Գեղամ Հարությունյանը, մեկական անգամ աչքի են ընկել Մարտին Գրիգորյանը և Աշոտ Կարապետյանը: «Լոռիից» գոլով աչքի են ընկել Ստեֆան Աջումանին և Դարկո Ենոքը: Լուսանկարը՝ «Գանձասար-Կապանի» ֆեյսբուքյան էջից
Ավելին
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հանրահայտ Вадим Лукомский յութուբյան ալիքի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. «Եթե Մխիթարյանը ցանկանա դառնալ Հայաստանի նախագահ կամ վարչապետ, ապա վաղը կանի դա: Նա ունի բավարար սեր, ուշադրություն և հնարավորություններ: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարկոս Պիզելին, ապա […]
Ավելին
Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը համալրել է «Լոռին»,- հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը: Իշխանյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 29-ամյա Իշխանյանը հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում», «Իմպուլսում» եւ «Գանձասար-Կապանում»: Ընդհանուր առմամբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացրել է 142 հանդիպում, խփել 7 գոլ եւ կատարել 4 արդյունավետ փոխանցում: […]
Ավելին
Այսօր՝ փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը դիրքային փոփոխության չի ենթարկվել և Մավրիտանիայի ազգային թիմի հետ կիսում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, ապա Բրազիլիան:
Ավելին
Այսօր՝ փետրվարի 7-ին Հռոմում կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Այսօր կայացան ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:  Կոնգրեսի […]
Ավելին
«Գանձասար-Կապանը» հայտնում է, որ նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի 28-ամյա կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։ Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», «Մարիտիմուում», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ 28-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»։
Ավելին
«Բանանցը» պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»։ Ակումբն Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն է մաղթել և ցանկացել բազում հաղթանակներ։
Ավելին
«Բանանցը» տեղեկացնում է, որ ակումբը պայմանգիր է ստորագրել բազմափորձ մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ: Այսուհետ Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ-ի ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այս Նազարյանը աշխատել է Հայաստանի Մ21 հավաքականում, «Փյունիկում», Կոստանայի «Տոբոլում», Նազարյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։ Ակումբը հաջողություն է մաղթում Ռաֆայել Նազարյանին և ցանկանում […]
Ավելին
«Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Անթալիայում ընթացող առաջին արտասահմանյան հավաքը: Երրորդ ստուգողական խաղում հայկական թիմի մրցակիցն էր Ուկրաինայի Պրեմիեր լիգայում 6-7 հորիզոնականները բաժանող «Մարիուպոլը»: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Ալաշկերտցիների կազմում ստանդարտների խաղարկման արդյունքում առաջին խաղակեսում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գլաուսիոն և սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Այսպիսով, «Ալաշկերտը» […]
Ավելին
Մի քանի հայ ֆուտբոլիստներ պատասխանել էին Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի այն պնդմանը, որ լեգիոներների լիմիտը հիմարություն է: Մասնագետը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հակադարձել է. «Ես միշտ ունեցել եմ իմ կարծիքը և արտահայտել եմ այն ցանկացած իրավիճակում, ի տարբերություն ուրիշների: Տեղյակ չեմ եղել, թե ովքեր են քննարկումների մեջ և չեմ էլ կարդացել ոչ […]
Ավելին
1 230 231 232 233

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023