Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Բելառուսական «Իսլոչը» ստուգողական հանդիպման շրջանակում 5:4 հաշվով հաղթել է НФК-ին: Իր թիմի առաջին գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող, «Բանանցի» և «Արցախի» նախկին ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը:
Ավելին
Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Այսօր՝ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ժամը 17:00-ին հավաքականը անցկացրել է առաջին մարզումը: ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքի մեկնարկի տեսանյութն ու լուսանկարները.
Ավելին
Այսօր՝ մարտի 19-ին կայացել է Red Eagles ֆան-ակումբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Դենիս Սարգսյանը և Դավիթ Թորոսյանը ներկայացրել են իրենց պահանջած 3 հիմնական կետերը` 1.Մելիքբեկյանի հեռացում2.ՀՖՖ գործկոմի բալանսավորում3.Երկրպագուների գծով պատասխանատուն չպետք է լինի որևէ ֆան շարժումից: Մանրամասները՝ տեսանյութում.
Ավելին
Ինչպես հայտնի էր, ՀՖՖ-ն Բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր չէր տվել Երևանի «Լոկոմոտիվին»: Ակումբը բողոքարկել որ որոշումը: «Լոկոմոտիվը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Ինչպես տեղեկացրել էինք, Արտոնագրման կոմիտեն որոշել էր մերժել «Լոկոմոտիվ ՖԱ»-ի արտոնագրման դիմումը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2018թ. խմբագրություն) պահանջներին չհամապատասխանելու պատճառով(18-րդ կետի համաձայն)։ 18-րդ կետում նշվում է,որ Բարձրագույն խմբում անդես եկող ակումբները […]
Ավելին
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը: Ազգային թիմ են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. ԴարպասապահներԱրսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)Արամ Հայրապետյան «Բանանց»Անատոլի Այվազով «Բանանց»Հենրի Ավագյան «Ալաշկերտ»Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) Հայկ Իշխանյան «Լոռի»Արտյոմ Խաչատուրով «Լոռի»Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»Արմեն Մանուչարյան «Փյունիկ» ԿիսապաշտպաններՀենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)Գևորգ Ղազարյան, […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի շրջանակում կայացել են 2 հանդիպումներ: Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով. միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Անտոն Կոբյալկոն: Հերթական հաղթանակից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ 2 միավոր առաջ լինելով «Փյունիկից» և «Ալաշկերտից». վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել: […]
Ավելին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արցախին». տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Մուհամեդ Կոնատեն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» հավասարվում է «Ալաշկերտին», որը ներկա դրությամբ 2 հանդիպում պակաս է անցկացրել: Տուրի ևս 2 հանդիպումներ կայանալու են վաղը՝ մարտի 17-ին:
Ավելին
1 226 227 228 229 230 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023