Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են` պատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ») Պաշտպաններ – Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա (երկուսն էլ`«Բարսելոնա»), Մարկոս Ալոնսո, Սեզար Ասպիլիկուետա (երկուսն էլ` «Չելսի»), […]
Ավելին
Հեղինակավոր L’Equipe պարբերականը հրապարակել է ֆրանսիական Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Նշենք, որ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-20-ից 18-ը ներկայացնում են ՊՍԺ-ն, իսկ լավագույն տասնյակում միայն փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն են։ Ցանկը գլխավորում է Նեյմարը, ում ասմասական աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստին հաջորդում են Լեո Մեսսին (3.3 մլն եվրո) և Կիլիան Մբապեն (2.2 մլն)։ […]
Ավելին
«Ռոմայի» գոլահար Թեմի Աբրահամը, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը պատրաստ է 2022 թ. ամառային տարնսֆերային պատուհանի ժամանակ խոշոր գումար ծախսել` 24-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար։ Հաղորդվում է, որ այս գործարքի միջոցով «Յունայթեդը» ցանկանում է լուծել կենտրոնական հարձակվողի խնդիրը, […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը ներկայացրել եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչներին։ Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ») է, ով ամսական վաստակում է 3.3 մլն եվրո աշխատավարձ։ Արգենտինացի մասնագետն ընդհանրապես եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։ Լա լիգայում Սիմեոնեին հաջորդում են Կառլո Անչելտին («Ռեալ Մադրիդ», 910 հազ. եվրո) և Մարսելինո Գարսիա Տորալը […]
Ավելին
Մարտի 22-ին The New York Times-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է ֆինանսական նոր օրենքներ մշակել և ներդնել։ Սպասվում է, որ ՈՒԵՖԱ-ն կչեղարկի ֆինանսական fair-play-ը և կներդնի նոր համակարգ, որը կկոչվի «Ֆինանսական կայունության օրենքներ»։ Ըստ նոր օրենքի` ակումբները ֆուտբոլային ծախսերը հոգալու համար 3 տարվա ընթացքում կկարողանան ծախսել իրենց եկամտի միայն 70%-ը, սակայն, դրան […]
Ավելին
Թենիսի WTA դասակարգման աղյուսակի 1-ին ռակետ Էշլի Բարթին հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Ես գիտեմ, որ արդեն մեկ անգամ ավարտել եմ կարիերաս, սակայն այժմ լրիվ այլ զգացողություններ ունեմ։ Ես շատ երախտապարտ եմ թենիսին այն ամենի համար, ինչ այն տվել է ինձ։ Ես իրականցրել եմ իմ բոլոր երազանքները։ Այդուհանդերձ, եկել է հեռանալու և այլ երազանքների իրականացնելու […]
Ավելին
Մարտի 22-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի 1/4 եզրափակիչը։ Բոլորի ուշադրության կենտրոնում Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտն էր, որտեղ կայացավ հերթական Էլ Կլասիկոն. «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 8-րդ րոպեին «արքայական» ակումբին առաջ մղեց Օլգա Կարմոնան։ Հավասար պայքարում ընթացած առաջին խաղակեսից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները երկրորդ […]
Ավելին
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի ֆուտբոլիստին գնելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է կատալոնական ակումբի գլխավոր նպատակը։ Աղբյուրի փոխանցմամբ` արդեն մի քանի շաբաթ է «բլաուգրանան» բանակցություններ է սկսել 25-ամյա ֆուտբոլիստի գործակալ Դեկուի հետ, ով 2004-2008 թթ. հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում և ջերմ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հեռանալու է թուրինյան ակումբից։ Հայտնի են դարձել այն ակումբները, որոնք հավակնում են արգենտինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, 28-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Ինտերը», որոնք այժմ կայուն ֆինանսական վիճակում են, որպեսզի իրենց թույլ տան պայմանագիր կնքեն Դիբալայի […]
Ավելին
«Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կատալոնական ակումբն ավարտին է հասցրել իվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Բլաուգրանան» 25-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2022/23 մրցաշրջանից։ Սպասվում է, որ Կեսիեի տարեկան աշխատավարձը կկազմի 6.5 մլն եվրո, որը հետագայում կարող է հասնել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023