Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ 82-րդ րոպեին «քաղաքաբնակների» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը «պանենկա» տեսակի հարվածով դիպուկ իրացրեց Կարիմ Բենզեման ու դրեց հանդիպման վերջակետը։ Goal.com-ի տեսախցիկները ֆիքսել են, թե այդ գոլին որքան գերէմոցիոնալ է արձագանքել «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպմանն 82-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոցի իրավունք վաստակեց։ Գնդակին մոտեցավ Կարիմ Բենզեման, ով «պանենկա» տեսակի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ ու դրեց հանդիպման վերջակետը։ Նշենք, որ այդ գոլի շնորհիվ ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել մրցակցի համար, քանի որ արդեն 11-րդ րոպեի դրությամբ «քաղաքաբնակները» հաղթում էին 2:0 հաշվով։ Նախ 2-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կևին դե Բրույնեն, ապա 11-րդ րոպեին վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ Գաբի Ժեզուսը։ Շոկային մեկնարկից […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը երկրաձգել է պայմանագիրը կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ներառելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։ Նշենք, որ ուրուգվայցի պաշտպանը նոր պայմանագիրը պաշտոնապես կստորագրի ապրիլի 29-ին։ Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայի» սան է, որի […]
Ավելին
Ներկայացնում ենք «FootGoal» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Լիվերպուլ» դիմակայությունների վերլուծությունը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին»։ Այդ հաղթանակի շնորհիվ մյունխենյան ակումբն առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար` 10-րդ անգամ անընդմեջ նվաճելով Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը։ Այդուհանդերձ, «Բավարիայի» լեգենդար նախկին ավագ Ֆիլիպ Լամը դժգոհ է, որ ակումբը նման հեշտությամբ գերազանցում է մրցակիցներին Բունդեսլիգայում. «Անկասկած, դա այնքան էլ լավ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումից առաջ Կառլո Անչելոտին գնահատել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի կատարած աշխատանքը։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչն արձագանքել է լրագրողի այն նկատառմանը, թե Չեմպիոնների լիգայի «Սիթի» – «Ռեալ» հանդիպումը կլինի «արքա» Կառլոյի և «արքայազն» Պեպի դիմակայությունը։ «Կարծում եմ` արքան ավելի մեծ է, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բետիսը» 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Վալենսիային». հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ Հանդիպումից հետո անդալուսական ակումբի ֆուտբոլիստները Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտի հանդերձարանում տոնել են իրենց հաջողությունը, որի ընթացքում «վերդիբլանկոսի» կիսապաշտպան Խոակինը կրկնել է իր հանրահայտ լուսանկարը` մերկ վիճակում նկարվելով Իսպանիայի գավաթի հետ։ Այդ լուսանկարը հրապարակել է «Բետիսի» մամուլի ծառայությունը։ Բանն այն է, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Թուրինյան ակումբը կարողացավ 2:1 հաշվով մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։ «Բյանկոներիների» կազմից մեկական անգամ աչքի ընական Պաուլո Դիբալան ու Մոյզե Քինը, իսկ «Սասուոլոյի» միակ գոլը խփեց Ջակամո Ռասպադորին Նշենք, որ Քինը «Յուվեի» հաղթանակ գնդակը խփեց 88-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո Մասիմիլիանո […]
Ավելին
1 932 933 934 935 936 2,097

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023