Ձանիոլոն որոշում է կայացրել ապագայի հարցում

Ձանիոլոն որոշում է կայացրել ապագայի հարցում

27/01/2023 - 11:26

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, չնայած անձնական պայմանագիր էր համաձայնեցրել «Միլանի» հետ, կարիերան չի շարունակի «ռոսոներիների» կազմում։

Բանն այն է` ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «Միլանն», իմանալով, որ «Բորնմութը» Ձանիոլոյի տրանսֆերի հարցում խոշոր առաջարկ է կատարել «Ռոմային» (30+5 մլն եվրո և 10% մասնաբաժին ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից), որոշել է չշարունակել բանակցությունները «գայլերի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` «ջալոռոսիները» «ռոսոներիներից» պահանջել են նվազագույնը կրկնել «բալերի» առաջարկը, սակայն միլանյան ակումբը հրաժարվել է։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ «Միլանը» իտալացի կիսապաշտպանի գործարքում ցանկացել է ներառել նաև Ջունիոր Մեսիասին, սակայն «գայլերը» չեն ցանկացել փոխանակում իրականացնել։

Ներկա պահին 23-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում մնացել է միայն «Բորնմութը», և հայտնի է, որ «Ռոման» ընդունել է անգլիական ակումբի վերոնշյալ առաջարկը։

Այդուհանդերձ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, Ձանիոլոն վստահ չէ, որ «Բորնմութի» կազմում կարիերան շարունակելը լավագույն տարբերակն է և մտադիր է մնալ «Ռոմայում»։

Հատկանշական է, որ Ձանիոլոն չի ուզում լքել Իտալիան և ցանկացել է համալրել «Միլանի» շարքերը, սակայն կողմերի միջև բանակցություններն արդեն մտել են փակուղի։

Հավելենք, որ Նիկոլո Ձանիոլոն «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 128 հանդիպում` դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023