Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» ընկերական հանդիպման շրջանակում 3։1 հաշվով առավելության է «Ժիրոնայի» նկատմամբ։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լեո Մեսսին, իսկ մեկ գնդակ էլ խփել է «Բավարիայից» վերադաձրած Ֆիլիպե Կոուտինիոն։ Բրազիլացի կիսապաշտպանը գոլը խփել է 21-րդ րոպեին, որը գրոհի զարգացման տեսանկյունից բավականին գեղեցիկ և ուսուցողական է ստացվել։
Ավելին
Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» «Յոհան Կրոյ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Ժիրոնայի» դեմ՝ հաղթելով 3։1 հաշվով։ Կատալոնական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լեո Մեսսին։ Հատկապես տպավորիչ ստացվեց արգենտինացի ֆուտբոլիստի խփած առաջին գնդակը։ 44-րդ րոպեին Լեոն հայտնվեց հարձակման ձախ եզրում, որտեղ նրան շրջապատել էին մրցակցի մի շարք պաշտպաններ, սակայն Մեսսին իրեն չկորցրեց, պտտվեց և աջ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանգիր է կնքել իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոյի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր, իսկ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմում 35-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի մարզաշապիկով։ Բորխա Վալերոյի վերջին ակումբը «Ինտերն» էր, որտեղ իսպանացի ֆուտբոլիստը հանդես էր գալիս 2017 թվականից։ Հիշեցնենք, որ 2012-17 թվականներին Վալերոն արդեն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Վոթֆորդի» ձախ պաշտպան Պերվիս Էստուպինիանին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղին սուզանավը» 21-ամյա պաշտպանի դիամց վճարել է 16 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 7 տարվա պայմանագիր։ Էկվադորցի պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարակձակալությամբ անցկացրել է «Օսասունայում», որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի շրջանակում կայացած ՊՍԺ – «Մարսել» հանդիպման շուրջ սկանդալները շարունակվում են։ Այդ հանդիպման վերաբերյալ ևս մեկ տհաճ դրվագ է հրապարակվել համացանցում։ Հիշեցնենք, որ պրովանսյան ակումբը հաղթել է 1։0 հաշվով։ Ինչպես տեղեկացնում է Sportbible-ն, հանդիպման առաջին խաղակեսում փարզիյան ակումբի ֆուտբոլիստ Անխել դի Մարիան թքել է «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի ուղղությամբ։ Ինչպես հիշում […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, Բունդեսլիգայի մեկնարկից առաջ թարմացրել է առաջնության շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Հերտայի» կիսապաշտպան Լուկա Տուզարը (20 մլն եվրո), «Բորուսիա Մյունխենգլադբխաի» պաշտպան Մաթիաս Գինտերը (32 մլն եվրո), ինչպես նաև նախորդ մրցաշրջանի իսկական հերոս Ռեբորտ Լևանդովսկին (60 մլն եվրո) գրանցել են 4 մլն եվրո աճ։ Ռոբերտ […]
Ավելին
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգլիոնը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լոնդնոյան ակումբը «արքայական» ակումբի հետ խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության էր հասել դեռևս սեպտեմբերի 15-ին։ «Շնաձկները» խաղացողի դիմաց կվճարեն 30 մլն եվրո, սակայն, «Ռեալին» հաջողվել է Ռեգիլոնի՝ նոր ակումբի հետ կնքվելիք պայմանագրում երկու շատ կարևոր կետ մտցնել, ըստ որոնց, մադրիդյան ակումբը 40-45 մլն եվրոյի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Արսենալի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 21 մլն եվրո, իսկ 28-ամյա դարպասապահը նոր ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Մարտինեսն 2012 թվականից համարվում էր «Արսենալի» ֆուտբոլիստ, սակայն լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 38 հանդիպման՝ 16 անգամ դարպասը պահելով անառիկ։
Ավելին
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Տոտենհեմ», որտեղ հանդես է եկել 2007-2013 թվականներին։ Կողմերն արդեն մոտ երկու օր է բանակցում են այդ հարցի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմը» պատրաստ է այդ գործարքում ներառել Դելե Ալիի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» հետաքրքրված է հետևյալ տարբերակով․ Բեյլը վարձավճարով տեղափոխվում է «Տոտենհեմ», իսկ «արքայական» ակումբը […]
Ավելին
«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը շատ մոտ է ակումբից հեռանալուն։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Տոտենհեմը» բացի Սերխիո Ռեգիլոնից, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վերադարձնի նաև Գարեթ Բեյլին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Ռեգիլոնի տրանսֆերի համար բանակցություններում է «շնաձկների» սեփականատեր Դանիել Լեվին հարցում արել նաև ուելսցի վինգերի համար։ Նշվում է, որ կողմերն արդեն 48 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023