VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանին կմասնակցեն 10 ակումբներ

VBET ՀՊԼ-ի 2021/22 մրցաշրջանին կմասնակցեն 10 ակումբներ

09/07/2021 - 21:40

Ինչպպես տեղոկաղնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:  Կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

Գործկոմի նիստում որոշում է կայացվել, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանին մասնակցելու են 10 ակումբներ` «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու են 7 թիմեր` «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

VBET Հայաստանի գավաթի հաջորդ խաղարկությանն էլ մասնակցելու են 12 ակումբներ։ «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»:

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության, ՀՖՖ Ապահովության և անվտանգության, ՀՖՖ Ենթակառուցվածքային և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգերի հաստատմանը: Բոլոր կանոնակարգերն առաջիկայում կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:

Այնուհետև քննարկվեց Արմավիրի մարզադպրոցի վերաբերյալ «Սարդարապատ» ՖԱ-ի առաջարկը: Որոշում կայացվեց կազմել պայմանագիր, համաձայն որի մարզադպրոցը 5 տարով վարձակալության կհանձնվի «Սարդարապատ» ՖԱ-ին: Ծրագրում ներկայացված ներդրումները ժամանակին կատարելու դեպքում վարձակալության պայմանագիրը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ ներդրումների բացակայության դեպքում Արմավիրի մարզադպրոցը կրկին կվերադարձվի ՀՖՖ ենթակայության տակ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շեշտեց, որ վերջին 2 տարիներին Մխիթար Հայրապետյանը մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին, օժանդակել տարբեր հարցերով: ՀՖՖ Գործադիր կոմիտեն կողմ քվեարկեց Մխիթար Հայրապետյանի՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամության հաստատմանը:     

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023