Դեպայը Բարսելոնայում նախատեսվածից քիչ աշխատավարձ կստանա

Դեպայը Բարսելոնայում նախատեսվածից քիչ աշխատավարձ կստանա

09/07/2021 - 18:21

«Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը համաձայնել է նախապես որոշված աշխատավարձի չափից վաստակել ավելի քիչ։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնական ակումբն ստիպված է կրճատել հոլանդացի ֆուտբոլիստի աշխատավարձը։

Աղբյուրի փոխանցմամբ` նախապես որոշված էր, որ 27-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 7 մլն եվրո + հավելավճարներ, սակայն հետագայում պարզ է դարձել, որ «Բարսելոնան» Դեպային պատրաստ է վճարել միայն 5 մլն եվրո։

Հատկանշանակ է, որ նման զիջման է գնացել նաև «Բարսելոնայի» ևս մեկ նորեկ Էրիկ Գարսիան, սակայն մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ վերոնշյալ երկու ֆուտբոլիստներն էլ ազատ գործակալի կարգավիճակով ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում են համալրել կատալոնական ակումբի շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023