Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը։Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն դիմել է ղեկավարությանը՝ առաջարկելով պայմանագիր ստորագրել «Սամպդորիայի» 37-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի հետ։ Իտալացին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2010-2014 թվականներին։ Խաղալով Պիռլոյի հետ նույն ակումբի կազմում՝ նա 3 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական «Օլյանենսե» ակումբի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդական ֆուտբոլի լեգենդ Էդգար Դավիդսը։ Կողմերի միջև պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել։ «Օլյանենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի՝ նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի H խմբում և անցկացրած 7 խաղերից հետո վաստակած 13 միավորով` 12 թիմերի միջև ընթացող պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սետուբալին» զիջելով […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի պաշտոնական Instagram-ի օգտահաշվում թարմացվել է նկարագրության, այպես կոչված, bio-ի հատվածը։ Այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 3-ին իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեի» դեմ կայացած խաղում երկու անգամ դարձավ գոլի հեղինակ, բազմաթիվ համաշխարհային պարբերականներ գրեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում […]
Ավելին
Ֆրանսիական հեղիանակավոր L’Équipe պարբերականը հրապարակել է 2020 թվականի խորհդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա») Պաշտպաններ – Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ) Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Կևին դե Բրոյնե («Մանչեսթեր Սիթի») Հարձակվողներ – Նեյմար (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), […]
Ավելին
Նախկին ֆուտբոլիստ Վիլիամ-Ֆիլս Օբամեյանգը կամ Վիլի Օբամեյանգը, ով «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ավագ եղբայրն է, վերջերս Պիեր-Էմերիկի հետ Instagram-ի իր օգտահաշվում ուղիղ եթեր էր մտել։ Live-ի ընթացքում 33-ամյա նախկին ֆուտբոլիստն ինչ-որ երաժշտության տակ պարում էր, ինչից հետո նրա ձեռքին հայտնվում է ատրճանակ։ Վիլին այն լիցքավորում է, պահում է գլխի ուղղությամբ և դիտավորյալ կրակում բարձր։ Հետաքրքիր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլանտայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենկից» գնել է դանիացի պաշտպան Յոաքիմ Մեհլեի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն արժեցել է 11 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ 23-ամյա աջ պաշտպանը «Գենկի» կազմում հանդես էր գալիս 2017 թվականի հունիսից և ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 130 […]
Ավելին
Իտալական Ա սերյաի 15-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն։ Պորտուգալացի հարձակվողի՝ 70-րդ րոպեին խփած գնդակը ֆուտբոլի համաշխարհային պատմության շրջանակում ոսկե տառերով է գրվել։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում են համաշխարհային գրեթե բոլոր պարբերականները, պորտուգալացի […]
Ավելին
Իտալական Ա սերիայում ավարտվեց 15-րդ տուրը։ Տուրի վերջին հանդիպման շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Անդրեա Պիռլոյի սաները բավական վստահ տեսք ունեին և հաղթեցին 4։1 հաշվով։ Հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ․ պորտուգալացի ֆուտբոլիստն օգնեց աչքի ընկնել նաև Ֆեդերիկո Կիեզային։ Հավելենք, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Բենեվենտոյի» դեմ։ Միլանյան ակումբը շարունակում է փայլել՝ հաղթելով 0։2 հաշվով։ Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ «ռոսոներիները» 11-մետրանոց հարված վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն՝ առաջ մղելով իր թիմին։ Հանդիպման 34-րդ րոպեից «Միլանը» խաղը շարունակեց 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Սանդրո Տոնալին։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ դժվար հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ՝ հաղթելով նվազագույն՝ 1։0 հաշվով։ Հանդիմպան միակ գոլը խփվեց 72-րդ րոպեին․ Ռիկ Կարսդորպի՝ եզրից կատարած փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Էդին Ջեկոն։ Արդարության համար պետք է նշել, որ խաղի ողջ ընթացքում տեղում էր հորդառատ անձրը, ինչն էլ լրացուցիչ դժվարություն էր հաղորդում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023