Եվրո-2020․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

Եվրո-2020․ Գերմանիայի հավաքականի հայտացուցակը

19/05/2021 - 15:34

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցելու են Եվրո-2020-ին։

«ԲունդեսմանշաՖթի» գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ – Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Արսենալ», Անգլիա), Կևին Տրապ («Այնտրախտ»)

Պաշտպաններ – Մաթիաս Գինտեր («Բորւսիա Մյունխենգլադբախ»), Ռոբին Գոսենս («Ատալանտա», Իտալիա), Քրիստիան Գյունտեր («Ֆրայբուրգ»), Մարսել Հալշտենբերգ, Լուկաս Կլոստերման (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Ռոբին Կոխ («Լիդս», Անգլիա), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի», Անգլիա), Մաթս Հումելս («Բորուսիա Դորտմունդ»), Նիկլաս Զյուլե («Բավարիա»)

Կիսապաշտպաններ – Էմրե Ջան («Բորուսիա Դորտմունդ»), Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Թոմաս Մյուլլեր, Ջամալ Մուսիալա (բոլորն էլ՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Տոնի Կրոս («Ռեալ Մադրի»), Յոնաս Հոֆման, Ֆլորիան Նոյհաուս (երկուսն էլ՝ «Բորուսիա Մյունխենգլադբախ»)

Հարձակվողներ – Սերժ Գնաբրի, Լերոյ Սանե (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տիմո Վերներ, Կայ Հավերց (երկուսն էլ՝ «Չելսի», Անգլիա), Կևին Ֆոլանդ («Մոնակո», Ֆրանսիա)

Հավելենք, որ Գերմանիայի հավաքականը Եվրո-2020-ի շրջանակում ընդգրկված է մրցաշարի F խմբում և կմրցի Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Հունգարիայի հավաքականների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023