Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ «Գայլերը» հանդիպման ընթացքում կարողացան օգտվել ստացած քանակական առավելություն` «մանուշակների» դարպասն ուղարկելու երկու անպատասխան գնդակ։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 24-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռավել էր Դոդոն։ Հանդիպման հերոս դարձավ «ջալոռոսիների» հարձակվող Պաուլո Դիբալան, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Նշենք, որ երկու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Այս խաղում պարզապես գոլային հրավառություն եղավ, քանի որ «Ատալանտան» մրցակցին ջախջախեց 8:2 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադեմոլա Լուկմանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժերեմի Բոգան, Ջորջիո Սկալվինին, Տյոն Կոպմեյներսը, Ռասմուս Հոյլունդը, Էդերսոնը և Նադիր Զորտեան։ Հյուրերի գոլերը խփեցին Բուլայե Դիան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի 3-րդ րոպեին խփած միակ գոլը: Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Ինտերը» մոտակա հետապնդողներ «Լացիոյին», «Ատալանտային» և «Ռոմային» գերազանցում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:5 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Նապոլիից»։ Հանդիպումից հետո իտալացի անվանի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին. ««Յուվենտուսը» սարսափելի է բոլոր խաղերում։ Բացառություն էր միայն «Լացիոյի» դեմ կայացած հանդիպումը (3:0)։ Այժմ մենք տեսանք, թե որքան դոմինանտ է «Նապոլին», իսկ «Յուվենտուսը» միայն երկու գոլային պահ […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հունվարի 12-ին հրապարակել է The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերի հավակնորդներին։ 2022 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա) Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա) Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա) Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա) Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո) […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Իտալիայի գավաթի անցկացման ձևաչափը. «Իտալիայի գավաթը Եվրոպայի վատագույն մրցաշարն է. այն չի պաշտպանում փոքր թիմերին։ «Տորինոն» հյուրընկալվելիս հաղթեց «Միլանին», բայց հաջորդ փուլում նրանք ստիպված կլինեն կրկին արտագնա հանդիպում անցկացնել, քանի որ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, իսկ թուրինյան ակումբը 8-րդն էր կամ 9-րդը։ Ես դա չեմ հասկանում։ Հիանալի կլիներ հանդիպումներ անցկացնել Բ Սերիան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ կմրցեն առաջնության առաջատար «Նապոլին» և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Յուվենտուսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «գայլերին» հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Պաուլո Դիբալան, ով աչքի ընկավ անհատական հիանալի անցումից հետո։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այսպիսով, Ժոզե […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Իսմայիլ Բենասերի հետ: Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը: Նշենք, որ ալժիրցի ֆուտբոլիստը «ռոսոներիների» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը, որի կազմում մինչ օրս անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023