Միլանը փայլում է` ջախջախելով Տորինոյին 🎥

Միլանը փայլում է` ջախջախելով Տորինոյին 🎥

27/08/2023 - 00:57

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։

«Ռոսոներիները» հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, ով երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Մեկական գոլ էլ խփեցին Քրիստիան Պուլիշիչն ու Թեո Էրնանդեսը։

«Ցլերի» միակ գոլն էլ խփեց Պեր Սխյուրսը։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 6 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Տորինոն», 1 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023