«Ռեալի» կիսապաշտպան Ռեյները, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդի» կազմում, դժգոհ է գերմանական ակումբում իր կարգավիճակից։ Marca-ի հավաստմամբ՝ բրազիլացին պատրաստվում է լքել դորտմունդյան ակումբը․ 18-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ այլ ակումբի կազմում։ Բոլոր խաղերը միասին վերցրած՝ Ռեյները «Բորուսիայի» կազմում խաղացել է ընդամենը 136 րոպե, մասնակցել է 8 հանդիպման և ոչ միանգամ […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», որը տեղի կունենա Մալագայի «Լա Ռոսալեդա» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն 11-մետրանոցներով կարողացավ կոտրել «Ռեալ Սոսիեդադի» դիմադրությունը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, հունվարի 24-ին կայանալիք ակումբի նախագահական ընտրություններին մասնակցելու է 3 թեկնածու։ Ակումբն ավարտին է հասցրել թեկնածուների հավաքած ստագրությունների քննությունը և հաշվարկը, ինչի արդյունքում նախագակահան ընտրություններին մասնակցելու են Ժոան Լապորտեն (9625 հաստատված ստորագրություն), Վիկտոր Ֆոնտը (4431 ստորագրություն), ինչպես նաև Տոնի Ֆրեյշան (2634 ստորագրություն)։ Հատկնշական է, որ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, պետք է […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահի թեկնածուների քանակը շարունակում է նվազել։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Էմիլի Ռուսոն հանել է իր թեկնածությունը։ Նախապես նա հավաքել էր բավարար քանակությամբ ստորագրություններ, որպեսզի կարողանար իր թեկնածությունն առաջադրել, սակայն հետագայում որոշ ստորագրություններ կասկածելի էին թվացել․ նշանակվել էր հատուկ մարմին, որը պետք է հետաքններ գործը։ Ռուսոն, չսպասելով հետաքննության ավարտին, հանել է իր անունը «Բարսելոնայի» նախագահի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալից» վարձակալել է Լուկա Յովիչին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, սակայն հայտնի չէ, թե կողմերի միջև կնքված պայմանագրում կա կետ, որը հնարավորություն կտա գերմանական ակումբին գնել Յովիչի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Լուկա Յովիչը 2019 թվականի ամռանը «Ռեալ» է տեղափոխվել հենց «Այնտրախտից»։ Այդ ժամանակ […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի ճանապարհին «Բարսելոնան» հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1:1, 3:2 11-մետրանոց հարվածաշար)։ Այդ հանդիպմանը կատալոնական ակումբի կազմից բացակայում էր թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Ըստ Opta Sports-ի հաշվարկների՝ «կապտանռնագույններն» առանց Մեսսիի անցկացրած վերջին 10 հանդիպումներում չեն պարտվում՝ տանելով 8 հաղթանակ և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում, բոլոր խաղերը […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ կարողացավ հաղթահարել «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1։1, 3։2`11-մետրանոց հարվածաշարով)։ 11-մետրանոց հարվածից վրիպած ֆուտբոլիստներից մեկն էլ կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանն է․ նրա հարվածը բարձր ստացվեց։ Ինչպես տեղեկանում ենք Sports.ru-ի էջերից, սա ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թվով 5-րդ անընդմեջ վրիպումն էր 11-մետրանոց նշակետից․ երեք անգամ նա վրիպել է Ֆրանսիայի […]
Ավելին
Հունվարի 14-ին մեկնարկեց Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած երկու բասկյան ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ հանդիպումը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչ օրս չի կայացել և անորոշ ժամանակով հետաձգված է։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ […]
Ավելին
Հունվարի 13-ին մեկնարկում է Իսպանիայի Սուպեր գավաթի 2020/21 խաղարկությունը, որի նմասնակցում են Լա լիգայի գործող չեմպիոն «Ռեալը», գործող փոխչեմպիոն «Բարսելոնան», ինչպես նաև Իսպանիայի թագավորական գավաթի նախորդ խաղարկության շրջանակում եզրափակիչ հասած «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Եզրափակիչ խաղը մինչ այժմ չի կայացել․ այն կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգված է։ Իսպանիայի Սուպեր գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» նախկին տնօրեն Ժուան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը կարող էր 2003 թվականին ձեռք բերել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները, սակայն նախընտրել է ձեռքբերել Ռոնալդինիոյին։ «Մենք պատրաստվում էինք ձեռք բերել Ռոնալդինիոյին և Ռաֆա Մարկեսին։ Մեզ առաջարկեցին գնել նաև Ռոնալդուի տրանսֆերը, ով այդ պահին հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում։ Գործակալներից մեկն ինձ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025