Լապորտա․ «Սուպերլիգան անհրաժեշտություն է»

Լապորտա․ «Սուպերլիգան անհրաժեշտություն է»

23/04/2021 - 11:40

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Սուպերլիգայի գաղափարի մասին․

«Մենք ունենք հստակ դիրքորոշում, որը դեռևս անփոփոխ է, ինչը կբացատրենք։ Այդ դիրքորոշումը զգուշավոր է, սակայն Սուպերլիգան անհրաժեշտություն է, բայց ամեն դեպքում, վերջին խոսքը պետք է լինի մեր անդամներինը։

Մեծ ակումբները, հաշվի առնելով, որ մենք մեծ եկամուտներ կարող ենք բերել, պարզապես, ցանկանում էին իրենց կարծիքն արտահայտել։ Կարծում ենք՝ կարևոր է, որ այս ամենն ուղղեկցվի գրավիչ մրցակցությամբ՝ հիմնված սպորտային վաստակի վրա։ Մենք հավատարիմ ենք ազգային առաջնությունների պահպանմանը, այդ պատճառով էլ միշտ բաց ենք ՈՒԵՖԱ-ի հետ երխոսության համար։

Բոլորն ուզում են ֆուտբոլն ավելի լավը դարձնել և ունեն դրա համար բոլոր ռեսուրսները, և եթե չօգտագործենք դրանք, ֆուտբոլը վնասներ կկրի։

Մի շարք բողոքի ցույցեր և դժգոհություններ եղան, որոնք որոշ ակումբների ստիպեցին հրաժարվել այդ առաջարկից կամ էլ գնահատել այն այլ կերպ, բայց փաստ է, որ Սուպերլիգայի ծրագիրը դեռևս գոյություն ունի, սակայն ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ՝ հաշվի առնելով, որ մենք մեծ ներդրումներ ենք կատարում և վճարում ենք խոշոր աշխատավարձեր»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն՝ հղում կատարելով իսպանական TV3 հեռուստաընկերությանը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ապրիլի 22-ին պաշտոնապես հայտարարեց, որ չի լքում Սուպերլիգան։ Կատալոնական ակումբից բացի, Սուպերլիգայում մնացել են նաև «Ռեալ Մադրիդն» ու «Յուվենտուսը», իսկ 12 հիմնադիր-ակումբներից 9-ն արդեն լքել են մրցաշարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023