Հաստատվել են Եվրո-2020-ի հանդիպումները սպասարկող մրցավարները

Հաստատվել են Եվրո-2020-ի հանդիպումները սպասարկող մրցավարները

23/04/2021 - 15:38

ՈՒԵՖԱ -ն իր պաշտոնական կայքում հրապարակել  է այն 18 մրցավարների անունները, ովքեր սպասարկելու են Եվրո-2020-ի հանդիպումները։

Մրցաշարը սպասարկելու են հետևյալ մրցավարները․

Ֆելիքս Բրիխ, Դանիել Զիբերտ (երկուսն  էլ՝ Գերմանիա), Սլավկո Վինչիչ (Սլովակիա), Օրել Գրինֆելդ (Իսրայել), Արթուր Սոարեշ Դիաշ (Պորտուգալիա), Սերգեյ Կարասյով (Ռուսաստան), Կառլոս Դել Սեռո Գրանդե, Ատոնիո Մատեու Լաոս (երկուսն  էլ՝ Իսպանիա), Բյորն Կյուպերս, Դանի Մաքելի (երկուսն  էլ՝ Նիդեռլանդներ), Իշտվան Կովաչ, Օվիդիու Հացեգան (երկուսն  էլ՝ Ռումինիա), Մայքլ Օլիվեր, Էնթոնի Թեյլոր (երկուսն էլ՝ Անգլիա), Դանիելե Օրսատո (Իտալիա), Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա), Չունեյթ Չակիր (Թուրքիա), Անդրեաս Էկբերգ (Շվեդիա):

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ի ու ԿՈՆՄԵԲՈԼ-ի միջև գործող մրցավարների փոխանակման ծրագրի համաձայն՝ եվրոպացի մրցավարներին առաջին անգամ կմիանա նաև Հյուսիսային Ամերիկան ներկայացնող մրցավար։ Հանդիպումներ կսպասարկեն նաև արգենտինական մրցավարական անձնակազմը՝ Ֆերնանդո Ռապալյինիի գլխավորությամբ։ Իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն էլ ամռանը կուղևորվի Կոլումբիա և Արգենտինա՝ սպասարկելու Կոպա Ամերիկա-2021-ի հանդիպումները։

Բացի դրանից, Եվրոպայի առաջնությունների պատմության շրջանակում առաջին անգամ մրցավարական բրիգադներում կընդգրկվի նաև կին։ Խոսքը Ֆրանսիան ներկայացնող Ստեֆանի Ֆրապարի մասին է, ով կցվելու է մրցավարներից մեկին և հանդիպումների ժամանակ աշխատելու է որպես չորրորդ մրցավար։

Ֆրապարն արդեն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարեր սպասարկելու լուրջ փորձ ունի։ Նրա գլխավորած մրցավարական բրիգադը սպասարկել է 2019 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի «Լիվերպուլ» (2։2, 11-մ – 7։6) «Չելսի» հանդիպումը։ Ֆրապարը նաև 27 հանդիպում է սպասարկել ֆրանսիական Լիգա 1-ի շրջանակում։

Հավելենք, որ ցանկացած մրցավարական բրիգադ բաղկացած է լինելու գլխավոր մրցավարից, երկու եզրային մրցավարներից, չորրորդ մրցավարից, մարզադաշտում կգտնվող պահեստային մրցավարից, ինչպես նաև VAR համակարգի սենյակում աշխատող չորս մրցավարներից։ Մրցավարական բրիգադներին ամբողջությամբ կարողք եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս 2020 թվականի ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։ Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու  է 12 տարբեր քաղաքներում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023