Լա լիգայի նախագահը տեղյակ   է եղել Սուպերլիգայի ստեղծման մասին

Լա լիգայի նախագահը տեղյակ է եղել Սուպերլիգայի ստեղծման մասին

23/04/2021 - 13:53

Ինչես տեղեկացնում է Daily Mail-ը, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասին նախօրոք պատմել էր Սուպերլիգայի ստեղծման գաղափարի մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 15-ին Լապորտան ու Տեբասը հանդիպել են տոնական ընթրիքի ժամանակ։ Տեբասը հանդիպել էր Լապորտայի հետ, որպեսի վերջինիս շնորհավորի «Բարսելոնայի» նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Լապորտան Տեբասին պատմել է  Սուպերլիգայի ստեղծման մասին և հաղորդել է, որ եվրոպական 6 ակումբներ արդեն տվել են իրենց համաձայնությունը։

Ընթրիքից հետո Տեբասն անմիջապես կապվել է եվրոպական մի շարք երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ՝ հաղորդելով նրանց այդ մասին։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարվեց ապրիլի 19-ին։ Ինչպես գիտեք, մրցաշարի հիմնադիր 12 ակումբներից 9-ն արդեն լքել են դրա կազմը։ Սուպերլիգայում մնացել են միայն «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023