Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հաստատեց Եվրո-2020-ն ընդունող քաղաքների փոփոխությունները

Պաշտոնական․ ՈՒԵՖԱ-ն հաստատեց Եվրո-2020-ն ընդունող քաղաքների փոփոխությունները

23/04/2021 - 16:08

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ և ՈՒԵՖԱ -ի փոխնախագահ Զբիգնիև Բոնիեկը հայտնել էր, որ Եվրո-2020-ն ընդունող քաղաքների շարքում փոփոխություններ են տեղի ունեցել։

Այդ տեղեկությունն ՈՒԵՖԱ-ն հաստաատել է նաև իր պաշտոնական կայքում։

Այսպիսով, կատարևվել են հետևյալ փոփոխությունները․

  • Ընդունող քաղաքների շարքից դուրս են եկել Բիլբաոն ու Դուբլինը, իսկ դրանց փոխարեն ներառվել  է Սևիլիան։
  • Նախապես որոշված 4 հանդիպումները (Իսպանիա – Շվեդիա (հունիսի 14), Իսպանիա – Լեհաստան (հունիսի 19), Սլովակիա – Իսպանիա (հունիսի 23), 1/8 եզրափակչի մեկ հանդիպում (հունիսի 27)), որոնք պետք է անցկացվեին Բիլբայում, կկայանան Սևիլիայի «Էստադիո Լա Կարտուխա» մարզադաշտում։ Տեղի քաղաքային իշխանությունների որոշոմամբ՝ Սևիլիայում կայանալիք հանդիպումներին հնարավոր կլինի մարզադաշտը լցնել 30%-ով։
  • Դուբլինում նախատեսված խմբային փուլի բոլոր 3 հանդիպումները (Լեհաստան – Սլովակիա (հունիսի 14), Շվեդիա – Սլովակիա (հունիսի 18), Շվեդիա – Լեհաստան (հունիսի23)) կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում։ Բացի այդ խաղերից Պետերբուգրում կայանալու են նաև նախապես որոշված խաղերը (Բելգիա – Ռուսաստան (հունիսի 12), Ֆինլանդիա – Ռուսաստան (հունիսի 16), Ֆինլանդիա – Բելգիա (հունիսի 21), հուլիսի 2-ին նախատեսված քառորդ եզրափակչի մեկ հանդիպում)
  • Դուբլինում նախատեսված 1/8 եզրափակչի միակ խաղն էլ կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
  • Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայանալիք հանդիպումների ընթացքում էլ հնարավոր կընդունի նվազագույնն ընդունել 14500 հանդիսական։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար դեռևս 2020 թվականի ամռանը, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն հետաձգվեց մեկ տարով։ Մրցաշարը կկայանա 2021 թվականի հունիսի 11-հուլիսի 11-ը։ 

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023