Պաշտոնական․ Բարսելոնան դուրս չի գալիս Սուպերլիգայից

Պաշտոնական․ Բարսելոնան դուրս չի գալիս Սուպերլիգայից

22/04/2021 - 23:55

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դուրս չի գալիս Սուպերլիգայից․

««Բարսելոնան» կիսում է եվրոպական խոշոր ակումբների մեծ մասի տեսակետը և հաշվի առնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակը՝ անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որպեսզի ապրանքի բարելավման շնորհիվ երաշխավորվի համաշխարհային ֆուտբոլի ֆինանսական կայունությունը ու ընդհանրապես ֆուտբոլի գոյությունը։ Ապրանքը, որն առաջարկվում է  բոլոր երկրպագուներին, համախբելով և նույնիսկ մեծացնելով երկրագուների բազան, կդառնա նրա հիմքն ու ամենաուժեղ կողմը։

Այդ համատեքստում «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդն անհապաղ ընդունել է  Սուպերլիգայի հիմնադիր-անդամ դառնալու առաջարկը։ Սուպերլիգան մրցաշար է, որը նախատեսված է  ֆուտբոլասերներին առաջարկվող արտադրանքի որակի և գրավչության բարելավման համար։

Որոշումն ընդունվել է  այն համոզմամբ, որ հրաժարվելը լինել այդ մրցաշարի հիմնադիր-ակումբներից մեկը, կլինի պատմական սխալ։ Որպես աշխարհի առաջատար մարզական ակումբներից մեկը՝ մենք ձգտում ենք լինել միշտ առաջնագծում, ինչն ակումբի ինքնության և նրա մարզական, սոցիալական և ինստիտուցիոնալ ոգու անօտարելի մասն է։

Հաշվի առնելով հանրային արձագանքը, որը, վերոնշյալ նախագիծը, առաջացրել է բազմաթիվ ոլորտներում, անկասկած է այն հարցում, որ «Բարսելոնան» գիտակցում է այդ արձագանքի խորը վերլուծության անհրաժեշտությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում և անհրաժեշտ չափով առաջարկը վերանայելու համար։ Նման խորը վերլուծության համար անհրաժեշտ է ժամանակ և սառնասրտություն՝ խուսափելու համար շտապողականությունից»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի հիմնադիր 12 անդամներից 9-ն արդեն լքել են մրցաշարը, իսկ բացի «Բարսելոնայի», դրա կազմում մնացել են նաև «Ռեալն» ու «Յուվենտուսը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023